Արթուր Վանեցյանն այսօր կուսակից ընկերների ուղեկցությամբ այցելել է Գյումրի
«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն այսօր կուսակից ընկերների ուղեկցությամբ այցելել է Գյումրի։ Հայտնում է կուսակցության ֆեյսբուքյան էջը։
Քաղաքական ուժի ղեկավարը, հարգանքի տուրք մատուցելով 1988 թվականի երկրաշարժի զոհերի հիշատակին, ծաղիկներ խոնարհեց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բակում գտնվող հուշարձանին։
Մեծագույն աղետի 32-րդ տարելիցի կապակցությամբ «Հայրենիք»-ի ներկայացուցիչները ծաղկեպսակ են զետեղել զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողին։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան