Քաղաքական 12:41 07/12/2020 Հայաստան

Արմեն Գևորգյան. Անցումային կառավարության գործունեության պայմաններն ու կանոնները

Այլընտրանքային նախագծեր խումբը  տարածել է նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի հոդվածը, որը հրապարակում ենք ամբողջությամբ.

«Առաջիկա կառավարությունն ունենալու է երկու հիմնական առաքելություն՝ կայունացնել հետպատերազմյան քաղաքական վիճակը երկրում և պատրաստել հասարակությանը արտահերթ ընտրությունների: Կարևորագույն խնդիրներից է լինելու՝ կասեցնել պետության հետագա քայքայումը, ինչպես նաև՝ ապահովել երկրի տարածքային ամբողջականութունը և սահմանների անվտանգությունը: Աներկբա է՝ պետք է լինեն հանդարտ, արդար և ազնիվ արտահերթ ընտրություններ։

Հիմնական սպառվող ռեսուրսը ժամանակն է, հիմնական գործոնը՝ հանրային սպասումները, հիմնական պայմանը՝ քաղաքական համաձայնությունը, աշխատանքի հիմնական մեխանիզմը՝ երկխոսությունն ու փոխգործակցությունը, հաջողության հիմնական երաշխիքը՝ պրոֆեսիոնալիզմն ու կառավարության անդամների թիմային աշխատանքը, հիմնական ռիսկը՝ արտաքին, աշխարհաքաղաքական գործոնները։ Առաջիկա պատմական փուլում կառավարության անդամներն ունենալու են միայն պատասխանատվության մեծ բեռ, ծանր պարտականություններ և մեծ խնդիրներ։ Այսպիսով.

1. Անցումային կառավարությունը ստեղծվում է քաղաքական նպատակահարմարությունից և օբյեկտիվ պատմական անհրաժեշտությունից։ Այդուհանդերձ՝ այն պետք է լինի նոր վարչապետի կառավարությունը, որտեղ նա հանդիսանում է առաջնորդ՝ ընդգծված հարգանքով և պատկառանքով։ Առաջարկվող ձևաչափը հնարավորություն կտա նոր լիդերի միջոցով ապահովել կայուն քաղաքական երկխոսություն և համագործակցություն հիմնական քաղաքական դերակատարների միջև, ինչպես նաև՝ խորհրդարանական մեծամասնության հետ։ Դա թույլ կտա երաշխավորել հավասար և արդար պայմաններ՝ գալիք ընտրություններում։ Լիդերի պարտավորությունն է՝ աշխատել ոչ միայն նրանց հետ, ովքեր իրեն առաջադրել են, այլև՝ նրանց, ովքեր չեն մասնակցել այդ պրոցեսին։ Վարչապետը պատասխանատու է իր թիմի աշխատանքի որակի համար։

2. Անցումային կառավարության արդյունավետության համար պատասխանատու են նաև բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք մասնակից են դրա ձևավորմանը։ Անցումային կառավարության ձևավորումը պետք է բերի մեր երկրի քաղաքական կյանքում պատասխանատվության նոր ձևաչափի հաստատմանը։ Ձևավորելով կառավարություն՝ բոլոր կուսակցությունները և նրանց լիդերները, ինչպես նաև համախոհ հանրային դեմքերը պետք է իրենց հնարավորություններով և ռեսուրսներով օգնեն կառավարությանը՝ սուր սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման հարցում՝ նպաստելով արտաքին ներդրումների ներգրավմանը, արտաքին աշխարհի հետ կապերի հաստատմանը։ Չպետք է լինի կողքից դիտորդի գործելաոճ։

3. Արցախի հարցի, պետության անվտանգության ապահովման, արտահերթ ընտրությունների, ընտրական օրենսգրքի փոփոխության, հնարավոր սահմանադրական փոփոխությունների և մի խումբ այլ կարևորագույն հարցերի շուրջ որոշումներն ընդունվում են ողջամիտ փոխզիջմամբ։ Սա նույնպես պետք է օգնի երկրում ձևավորել փոխզիջումների նոր քաղաքական մշակույթ: Իսկ արդեն ընդունված որոշումները չպետք է անվերջ քննարկվեն և կասկածի տակ դրվեն, միտումնավոր վարկաբեկվեն: Ներկա իրավիճակի առանձնահատկությունները նկատի ունենալով և կառավարության բնույթը հասկանալով՝ անհրաժեշտ է, որ բոլոր հարցերը՝ կապված Արցախի առաջիկա բանակցությունների և պետության անվտանգության բարձրացման խնդիրների շուրջ լինեն հանրությանը հասանելի։ Բանակցությունների գաղտնիությունն այլևս անընդունելի և անօգուտ է հայ հասարակության համար։

4. Պետք է լինի ընդհանուր գիտակցում, որ անցումային կառավարությունն այն միավորը չէ, որը կոչված է լինելու երկրում իրականացնել արմատական բարեփոխումներ։ Բայց այս կառավարությունը կարող է խթանել և սկիզբը դնել հայ հասարակության համար դժվար թեմաների քննարկմանը, որոշ դեպքերում նաև անհետաձգելի բարեփոխումների մեկնարկ տալ։ Անհրաժեշտ է ձևավորել ադեկվատ և չգերագնահատված սպասումներ։

5. Քաղաքական ուժերը ձգտելու են պահպանել կոռեկտություն և հրաժարվել կառավարության հանրային քննադատությունից, քանի դեռ անհանգստացնող հարցերը չեն քննարկվել ներսում և չեն գտնվել ընդունելի լուծումներ։ Կառավարության հանդեպ կամ առանձին անդամների հանդեպ դժգոհությունները պետք է փոխանցվեն միայն կառավարության ղեկավարին։ Վարչապետի խնդիրն է՝ պաշտպանել իր կառավարության անդամներին երկարատև և հնարավոր անպտուղ քաղաքական բանավեճերից և ընդունվող որոշումների վրա ազդելու՝ ոչ ֆորմալ միտումներից։ Վարչապետը պետք է կարողանա գտնել քաղաքական երկխոսության նոր, օպտիմալ ձևաչափ և այդ երկխոսության արդյունքում ընդունված որոշումները հմտորեն տեղափոխել կառավարություն։

6. Անհրաժեշտ է բաց և օգտակար հարաբերություններ ձևավորել կառավարության և պետության այլ ինստիտուտների՝ նախագահի և ԱԺ-ի միջև: Ստեղծել նախագահի և կառավարության հիմնական անդամների միջև պարբերական կոնսուլտացիաների հնարավորություն՝ քննարկելու համար ընթացիկ, ինչպես նաև երկրի ներքին և արտաքին քաղաքականության մի շարք հարցեր։ Կարևոր են նաև կայուն և կոնստրուկտիվ հարաբերությունները կառավարության և ԱԺ-ի միջև։

7. Կառավարության բոլոր անդամները նշանակման պահից առաջնորդվում են բացառապես կառավարության անդամի մանդատով։ Նրանք պետք է լինեն ազատ՝ քաղաքական, անձնական և այլ տիպի պարտավորություններից, ենթարկվեն կառավարության միասնական կանոններին, ինչպես նաև ընդունված սուբորդինացիայի և ենթակայության նորմերին։ Չեն կարող լինել այլ տեղերից հանձնարարականներ, ցուցումներ։ Նախարարները պետք է հնարավորինս սահմանազատվեն ընթացիկ քաղաքական կոնյունկտուրայից և ազդեցությունից։

8. Կառավարությունը պետք է հանդես գա որպես միասնական թիմ, պետք է գերիշխի թիմային ոգին, աշխատանքի թիմային ոճը։ Որևէ նշանակություն չպետք է ունենա՝ ով ում ընկերն է կամ ով ում է «բերել» կառավարություն։ Ամեն մեկն անձամբ է կրում պատասխանատվություն իր աշխատանքի համար։ Բոլոր նախարարները կարևոր են. չկան ընտրյալներ և ոչ այդպիսիք։ Բոլորը միմյանց հանդեպ պետք է լինեն հարգանքով։ Կառավարության անդամները պետք է ամրապնդեն թե´ սեփական հեղինակությունը, թե´ ամբողջ կառավարության։ Աշխատանքային հարաբերությունների ընթացքում միմյանց պետք է ընկալել որպես գործընկեր։ Տարբեր կուսակցական կամ այլ խմբային պատկանելության գործոնը չի կարող ազդել հարաբերությունների և աշխատանքի որակի վրա։

9. Նախարարները և պետական մարմինների ղեկավարները պետք է գիտակցեն, որ իրենցից որևէ մեկին չի տրվում Կառավարությունում հավերժ աշխատանքի երաշխիք։ Սահմանված խաղի կանոններին հետևելը, մարդկային պարկեշտությունը, գիտակից վարվելակերպը, նախաձեռնողականությունը, աշխատանքի արդյունավետությունը. սրանք պետք է լինեն իրենց աշխատանքի հիմնական չափորոշիչները։ Թիմի անդամներին «չքաշել», ազնիվ և բաց լինել հարաբերություններում։ Տրամադրված լինել երկարաժամկետ աշխատանքի՝ միաժամանակ շատ լավ հասկանալով անցումային կառավարության բնույթը և քաղաքական նշանակությունը։ Այս անցումային կառավարությունը պետք է կոտրի կառավարական ամառանոցների ու իշխանության մյուս ընդգծված ատրիբուտների կիրառման արատավոր պրակտիկան՝ մեծաքանակ թիկնապահներ, ծառայողական մեքենաներ, թանկարժեք ուղևորություններ, և պետք է նոր մոտեցումներ ու ավանդույթներ ներդնի այդ հարցերի շուրջ։

10. Անցումային վարչապետը պետք է պատրաստ լինի ցանկացած օգտակար նախաձեռնության քննարկմանը, ազնիվ և արդարամիտ երկխոսությանը իր կառավարության յուրաքանչյուր անդամի հետ, չպետք է լինեն փակ կամ «հատուկ» թեմաներ: Կարևոր է հարգանքով մոտենալ կառավարության որևէ անդամի կարծիքին և դիրքորոշմանը, անգամ եթե այն չի համընկնում սեփականի հետ։ Իսկ ահա որոշումների ընդունումից հետո քննարկում և բանավեճ չպետք է լինի։ Նախարարները պետք է վստահ լինեն, որ անհրաժեշտության դեպքում կարողանալու են առավելագույնը 24 ժամվա ընթացքում ընդունելություն գտնել Վարչապետի մոտ։ Կարող է թվալ, թե պարզ, հասարակ բաներ եմ արձանագրում, սակայն տարիների փորձը և Հայաստանում վերջին շրջանում տիրող խառնաշփոթն են թույլ տալիս խոսել պարզ բաների կարևորության մասին։

Անցումային կառավարությունը պետք է ցույց տա մեր երկրի քաղաքացիներին, որ հնարավոր է Հայաստանում ունենալ իրավիճակ, երբ.

- Իշխանությունը կարող է լինել սոլիդ, իսկ դրա գործունեության որակը՝ բարձր
- Պետությունում պետք է գործեն ոչ թե առանձին անհատները կամ ազդեցության ոչ ֆորմալ խմբերը, այլ՝ սահմանադրական ինստիտուտներն ու մարմինները
- Այդ ինստիտուտների միջև փոխհարաբերությունները որոշվում են ոչ թե միջանձնային հարաբերությունների ընթացիկ կոնյունկտուրայով և մարդկային գործոնով, այլ առավելապես՝ այդ ինստիտուտների գործառույթներով և իրավասություններով
- Պետական գործիչներն իրենց աշխատանքով ստեղծում են նախապայմաններ՝ պետական ինստիտուտների հանդեպ ընդհանուր հարգալից վերաբերմունքի համար
- Պետական ինստիտուտների աշխատանքի արդյունքում հնարավոր է լինում խուսափել հովանավորչությունից, կոռուպցիայից ու իշխանության չարաշահումից»։


Արմեն Գևորգյան
ՀՀ նախկին փոխվարչապետ



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Գողության դեպք «Սուրբ Սարգիս» եկեղեցու խորանի դիմացից
Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:42
Եկող շաբաթ Հանրապետությունում եղանակը կցրտի
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են «Փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
16:17
Փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են բնականոն կերպով. ԿԳՄՍ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են...
Աղբյուր` Panorama.am
15:55
Թուրքիան սկսելու է խաղալ իր երկու գործիքներով` թուրքական «փափուկ ուժը» համեմված ադրբեջանական ուժի սպառնալիքով. Արա Պողոյան
Հիմա, քանի որ փոխվում են գլոբալ իրողություններ, Թուրքիան առանձին վերցրած Հայաստանի հետ հարաբերություններում սկսելու է խաղալ իր երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
15:28
Հասկանալի է, որ Կովկասում ուկրաիանական ստվերը ևս քննարկվելու է. Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Ռուսաստանի արտգործնախարար Ս. Լավրովն այսօր գնում է   Թուրքիա` բանակցությունների: Ըստ...
Աղբյուր` Panorama.am
15:04
Այս լուսանկարն արվել է այս օրերին` թեմայի շուրջ հայաստանյան հանրության լարվածությունը մի քիչ փարատելու համար. Իվետա Տոնոյան
Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը գրում է. «Վերջին շաբաթվա ընթացքում հանրության մեջ ակտիվորեն ու հասկանալի...
Աղբյուր` Panorama.am
14:09
Իշխանությունն իր խնդիրն համարեց լուծված` սահմանափակելով Էդգար Ղազարյանի քաղաքական ազատությունը. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է «Իշխանությունն իր խնդիրն այս փուլում համարեց լուծված`...
Աղբյուր` Panorama.am
13:52
Առանց վարորդական իրավունքի, ոչ սթափ, «Opel»-ի վարորդը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ
Փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 04։10-ի սահմաններում Երևան-Արմավիր Մ5 ավտոճանապարհին, Մուսալեռ գյուղի վարչական տարածքում...
Աղբյուր` Panorama.am
12:58
Նորից հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «Նորից  հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է...
Աղբյուր` Panorama.am
12:46
Տպավորություն է, որ մեր հանրության մի մեծ հատված այդպես էլ թմբիրից դուրս գալու մտադրություն չունի. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Թվում էր, թե արցախցիներին պատուհասած հայրենազրկման դաժան ճակատագիրը գոնե...
Աղբյուր` Panorama.am
11:50
Թուրքական ավիաուղիներում գրանցվելիս ռուսներից պահանջել են վրացական վիզա
Ռուսաստանի երկու քաղաքացու մերժել են գրանցել Բուենոս Այրեսից Թբիլիսի առանց վրացական վիզայի չվերթի համար՝ չնայած առանց վիզայի ռեժիմի...
Աղբյուր` Panorama.am
11:29
Ստիպված այս դատարանի որոշմամբ պետք է ասեմ՝ ես մեր իրավական համակարգի ցավը տանեմ, ես իրենց հայրենասեր ջանին մեռնեմ. Էդգար Ղազարյան
«Ես մտադիր եմ հաղորդում ներկայացնել հանցագործության մասին քննիչի և դատախազի գործողությունների հետ կապված»,-դատարանի դիմաց ասաց...
Աղբյուր` Panorama.am
11:27
Գյումրիի Մուշ 1 և Մուշ 2 թաղամասերը պետք է պարտադիր կապվեն քաղաքի տուրիստական պորտալարին. Ռուբեն Մխիթարյան
«Զիլ քաղաքը պետք է իրեն սազական կյանք ունենա ու հաստատ կունենա»։
Աղբյուր` Panorama.am
10:41
Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց՝ մասնակի. Ռուբեն Մելիքյան
«Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց, բարեբախտաբար, մասնակի»,-Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի...
Աղբյուր` Panorama.am
10:30
Ոչ մի բացատրություն չկա, թե Էդգար Ղազարյանն ինչ գործ ունի դատարանի դահլիճում. Արտակ Զաքարյան
«Քաղաքական գործընթացների ընդհանուր տրամաբանությւոնը վաղուց խախտված է, և այս իրավիճակում խոսել ժողովրդավարությունից և մարդու իրավունքներից,...
Աղբյուր` Panorama.am
09:43
Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
00:30
Գյումրին կարող է լինել այն քաղաքը, որ իր օրինակով ցույց տա՝ գաղափարի շուրջ հնարավոր է որոշակի ամբիցիաներ կողքի դնել ու հասնել դրական արդյունքի. Մխիթարյան
«Ինձ ճանաչողները գիտեն՝ եթե ես գործի մեջ մտնում եմ, այն ինձ համար դառնում է առաջնահերթություն։ Նույն Գյումրու քաղաքապետարանում իմ...
Աղբյուր` Panorama.am
23:12
Թոքաբորբով հոսպիտալացված Հռոմի պապին արյան փոխներարկում են արել
Հռոմի Ֆրանցիսկոս պապը, ով հոսպիտալացվել էր թոքաբորբով, շնչառական նոպա է ունեցել և արյան փոխներարկում են արել։ Ռիա նովոստիի հաղոդմամբ, ...
Աղբյուր` Panorama.am
22:03
Հոսպիտալում զինծառայող է մաhաgել
Sputnik Արմենիային ասել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը
Աղբյուր` Panorama.am
21:58
Ասկերանի ամրոցը կկորցնի իր պատմաճարտարապետական դիմագիծը. Ավանեսով
Փետրվարի 18-ին Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի և հրապարակումներից մեկից հայտնի է դառնում, որ Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի...
Աղբյուր` Panorama.am
20:58
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ մատչելի տարբերակով տոմս ձեռք բերելու մասին լուրը կեղծ է
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում նշված է. «Համացանցում տարածվել է «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի...
Աղբյուր` Panorama.am
20:46
Վահագն Դավթյանը հաղթել է աշխարհի գավաթի առաջին փուլում՝ առաջ անցնելով Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչներից
Փետրվարի 18-ից 24-ը Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացվում է Աշխարհի գավաթի առաջին փուլը։ Վահագն Դավթյանը դարձել գեղարվեստական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}