Արթուր Թովմասյանը հանդիպել է քաշաթաղցիներին
Այսօր ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը կրկին այցելել է ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբ, հանդիպել Քաշաթաղի շրջանի վարչակազմի պատասխանատուների, գյուղապետերի և բնակիչների հետ՝ նպատակ ունենալով նրանց հետ քննարկել ադրբեջանա-արցախյան 3-րդ պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքների բնակիչների խնդիրները։ Այս մասին տեղեկանում ենք օպերատիվ շտաբի ֆեյսբուքյան էջից։
Նշվում է, որ հանդիպման ընթացքում ԱԺ նախագահը պատասխանել է քաղաքացիների հուզող հարցերին՝ պատրաստակամություն հայտնելով թե՛ ի պաշտոնե, և թե՛ որպես Արցախի քաղաքացի ամեն կերպ աջակցել նրանց՝ խնդրահարույց հարցերին լուծումներ տալու ճանապարհին։
«Կարևոր եմ համարել ևս մեկ անգամ ընդգծել, որ արցախցին փախստական չէ, այլ պանդուխտ հայրենի հողում»,- իր խոսքում նշել է Ա. Թովմասյանը:
Հանդիպմանը մասնակցում էր նաև՝ ԱՀ նախագահի գլխավոր խորհրդական, ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի աշխատանքերը համակարգող Միքայել Վիրաբյանը, ով ևս պատասխանել է ներկաների հարցադրումներին։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին