Լավրովի հետ հանդիպմանը Այվազյանը բարձրաձայնեց հայ գերիների նկատմամբ ադրբեջանցիների բարբարոսությունների մասին
«ԱԳ նախարարի պաշտոնում իմ առաջին այցը համապատասխանում է հայ-ռուսական հարաբերությունների ոգուն».-ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո հայտարարեց Հայաստանի արտաքին քաղաքական գերտաեսչության ղեկավար Արա Այվազյանը՝ ըդնգծելով երկու երկրների գործընկերային հարաբերությունները, մշակութային ու պատմական կապերը։
Հայաստանի ԱԳ նախարարն ընդգծեց՝ Արցախի ժողովրդի դեմ սեպտեմբերի վերջին Ադրբեջանի կողմից Թուրքիայի աջակցությամբ ու Մերձավոր Արևելքից ահաբեկիչ-գրոհայիների ակտիվ ներգրավմամբ պատերազմ սկսելը նոր մեծ ցնցում դարձավ տարածաշրջանի համար։ Այվազյանը շնորհակալություն հայտնեց ռուսական կողմին ու անձամբ Սերգեյ Լավրովին հակամարտության գոտում հրադադարի լիովին հաստատման գործում մեծ ներդրման ու հետևողական ջանքերի համար։
Նրա խոսքով, տարածաշրջանում ի հայտ եկած բարդ իրավիճակը պահանջում է գնահատականներ ու լուծումներ, որոնք հնարավոր են հասարակության ու հայ ժողովրդի կոնսոլիդացիայի, Հայաստանի պետական ինստիտուտների հստակ աշխատանքի, դինամիկ տնտեսություն ու բարձր մակարդակի պաշտպանունակություն ունեցող երկրի պրիզմայով, վերջնական արդյունքում՝ Հայաստանի ուժեղ պետության պրիզմիայով՝ գործընկերների ու ընկերների հետ սերտ համագործակցությամբ։
Ա. Այվազյանը հույս հայտնեց, որ կշարունակվեն Երևանում նոյեմբերի սկսած քննարկումները։
«Մենք պետք է ուշադրություն դարձնենք այնպիսի հարցերին, ինչպիսիք են ռուս խաղաղապահների գործունեությունը, փախստականների վերադարձին, հասարակությանը հումանիտար աջակցություն ցուցաբերելու հետագա քայլերին, լոգիստիկ հարցերին, այդ թվում նաև ենթակառուցվածքների վերականգնման ու այլ համատեքստում»,-ասաց ԱԳ նախարարը։
Այվազյանն ընդգծեց՝ անհետ կորած զինծառայողների որոնման, գերիների փոխանակման ու զոհերի մարմինների դուրսբերման հարցերը շատ զգացմունքային են, և շտապ լուծում են պահանջում։
«Սա հատկապես կարևոր է՝ հաստատված բազմաթիվ այն փաստերի համատեքստում, ըստ որի, գերի ընկած հայ զինվորները ու ոչ միայն ենթարկվում են բառի ուղիղ իմաստով բարբարոսությունների։ Այդ հարցերի թվում է նաև հայկական կրոնական օբյեկտների պահպանումը»,-ասաց ԱԳ նախարարը։
Նկատենք, որ նախարարի խոսքն ուղիղ հեռարձակող ԶԼՄ-ները հենց այստեղից ընդհատեցին եթերը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան