Հնդկաստանում անհայտ հիվանդությունից մեկ մարդ մահացել է, 350-ը տեղափոխվել են հիվանդանոց
Հնդկաստանում անհայտ հիվանդությունից մեկ մարդ մահացել է, ավելի քան 350-ը տեղափոխվել են հիվանդանոց, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով India TV- ին:
Դեպքը տեղի է ունեցել Անդհրա-Պրադեշ նահանգի Էլուրու քաղաքում: Հիվանդների մոտ նկատվում է գլխապտույտ, էպիլեպսիա, ինչպես նաև հանկարծակի ուշաթափություն, բերանից փրփրարտադրություն և դող:
Պատճառը դեռ պարզ չէ, բժիշկները շարունակում են ուսումնասիրել ախտանիշները: Հիվանդության պատճառը պարզելու համար քաղաք են գործուղվել Սննդի ազգային ինստիտուտի, Քիմիական տեխնոլոգիայի ինստիտուտի և Հնդկաստանի բժշկական գիտությունների ինստիտուտի բժիշկների թիմեր: Երկուշաբթի Էլուրուն կայցելի նաև Անդհրա-Պրադեշի գլխավոր նախարար Ջագան Մոհան Ռեդիին: