Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ ընդդիմության դիմումը ՍԴ-ն վարույթ է ընդունել. Մարուքյան
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ այսօր խորհրդարանական լսումներ են հրավիրվել՝ քննարկելու երկրում առաջացած իրավիճակն ու դրանից ելքեր գտնելու հարցը։
Խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը տեղեկացրեց, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը ևս հրավեր է ստացել՝ մասնակցելու լսումներին, սակայն մերժել է այն։
Նշենք նաև, որ ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները մասնակցում են լսումներին։
Նախքան քննարկման բուն թեմային անցնելը, ԼՀԿ ղեկավարը նաև տեղեկացրեց, որ ՍԴ-ն վարույթ է ընդունել խորհրդանականների 1/5-ի կողմից ներկայացված դիմումը՝ սահմանադրական փոփոխությունների սահմանադրականությունը քննելու հարցը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա