Կրթություն, գիտություն 16:21 07/12/2020 Հայաստան

Այդ օրենքը ձևավորված կրթական համակարգը ջարդում է, տեղը ոչ մի բան բան չի առաջարկում. Գրականության ինստիտուտի տնօրեն

ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր Վարդան Դևրիկյանը զարմացած է, որ նույնիսկ պատերազմից հետո «Բարձրագույն կրթության և գիտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն ուղարկվել է Ազգային ժողով:

«Պատերազմից հետո պետք է աղբանոց ուղարկեին այդ օրենքը: Պատերազմը ցույց տվեց ինչ կարևորություն ունի մեր  ժողովրդի համար ոգին ու այն խնդիրները,  որոնք  ծառացած էին ակադեմիական գիտության տարբեր գիտական հասատատությունների առջև»,- ասուլիսում ասաց Վ. Դևիկյանը:

Ըստ նրա, այս նախագիծը խորհրդարան տանելու ամենամեղմ բացատրությունը, որ կարելի է տալ, նախագծում ավելացված կետն է՝ 5 տարով ռեկտոր է նշանակում նախարարությունը:

«Միակ մխիթարությունը դա է, որ միգուցե այս կետի համար են տարել խորհրդարան: Այս կետն էլ ինքնին խայտառակ կետ է, քանի որ բուհական ինքնավարությունը չի կարելի վերացնել, բայց չարյաց փոքրագույնը կլինի, եթե այս կետի համար ընդունված լինի»,- նշեց Վ.Դևրիկյանը:

Բանասիրական գիտությունների դոկտորի գնահատմամբ, այս օրենքի արտառոցությունն այն է, որ սա ձևավորված կրթական համակարգը ջարդում է, տեղը ոչ մի բան բան չի առաջարկում. «Սա օրենք է ոչ թե գիտության, կրթության զարգացման, այլ այդ համակարգերը ջարդելու մասին:
Գիտության զարգացման համար այդ նախագիծը սպառնալիք է, ոչ թե զարգացում:

Այն կբերի ակադեմիական համակարգի ոչնչացում ու գիտական ինստուտների ճակատագրի հետագա անորոշություն,  նախատեսում է կոչումների երկաստիճան համակագաի փոփոխություն, բարձրագույն կոմիտեի,  որը գիտական կոչումներ է շնորհում, չհիմանվորված փոփոխություն»:

Վ.Դևրիկյանն ասաց, որ այս խնդիրները քննարկվել են նաև նախորդ իշխանությունների ժամանակ, բայց այն ժամանակ քննարկումներն ավելի բարձր մակարդակով էին, ամենակարևորը՝ նախորդ իշխանությունները չեն տարել ԱԺ՝ կարծես զգալով, որ ինչ որ խնդիր կա, որը պետք է քննարկել, հասկանալ:

«Հիմա այս օրենքի ուղարկումն Ազգային ժողով անթույլատրելի է, ու ԱԺ նախագահ Արարատ Միրզոանը պետք է առանց հանձնաժողովում քննարկելու հետ ուղարկի հետևյալ պատճառով. այս օրենքի՝ գիտությանը վերաբերող կետերը հակասում են  Գիտության մասին ՌԴ  գործող օրենքներին: Այս մասին դեռևս փետրվարին, երբ ԱԺ-ում խորհրդարանական լսումներ եղան, բարձրաձայնել եմ:

Այդ ժամանակ Հայաստանում միանգամայն այլ  քաղաքական իրավիճակ էր, ինչ որ տեղ իշխում էր հակառուսական շիզոֆրենիան, քամհարհանքով վերաբերվեցին իմ բարձրաձայնած խնդրին: Այսօրվա մեր իրականությունը, երբ կիսամեռ վիճակում ընկած ենք, սրտի խոր ցավով եմ ասում, ոչ թե չարամատությամբ,  շատ հարցերում մեր արտաքին հարաբերությունները պետք է լինեն Ռուսաստանի հետ:

Այս օրենքը ԱԺ ուղարկողներն ինչպե՞ս են մտածում, եթե գիտության կառավարման, կոչումների աստիճանաշնորհումները  բոլոր կետերով հակասում  են  ռուսական օրենքին,  ինչպե՞ս պետք է գիտական առումով մեր համագործակցությունը կառուցենք Ռուսաստանի հետ»,- նշեց Վ.Դևիկյանը: 

Նրա կարծիքով, ոչ թե գիտության մասին է օրենքը, այլ հասարակական կազմակերպությունների,  ՀԿ-ների մասին օրենք գրողներն են այն գրել: Գրականության ինստիտուտի տնօրենի խոսքով, երեք էջ անցումային դրույթներն են, իսկ օրենքը չի կարող այդքան անցումային դրույթներ ունենալ: Դրա պատճառը, ըստ Դևրիկյանի, քանի որ ընդունվելիք կետերը հակասում են Գիտության մասին այսօրվա գործող օրենքին, նախագծի յուրաքանչյուր հոդված, կետ, գիտական համակարգի որոշակի դետալ ջարդում է, անցումային դրույթներում նշվում է, թե այդ ջարդելն ինչպես պետք է իրականացվի:

Վ.Դևրիկյանը նաև նշեց, որ հիմա օրենքի ընդունման համար լավագույն ժամանակը չէ. «Մենք գտնվում ենք երկրի փլատակների վրա, փոշին դեռ չի ցրվել, որպեսզի տեսնենք փլատակների իրական վիճակը: Այս մշուշի մեջ կամ դավաճանություն է, կամ մտավոր տհասություն նման օրենքի ընդունումը: Գիտությունն այնքան կարևոր հարց է, որ օրենքը պետք է ընդունվի այն ժամանակ, երբ անցնի անցումային շրջանը, որոշվի երկրի զարգացման հետագա հայեցակարգը, դրանից հետո նոր որոշվի, թե գիտությունը ինչ տեղ ունի  մեր երկրի կյանքում,  կառուցվածքային ինչպիսի ձևերով կարող է զարգանալ»:

Նրա խոսքով, այս պայմաններում գիտության մասին օրենք ընդունելը դատարկ անհեթեթություն է, քանի որ չի կարող լիարժեք կիրառվել մինչև չլինի երկրի զարգացման ընդհանուր կոնցեպցիա:

«Իմ բոլոր ասծաների համար պատասխանատու եմ: Ակադեմիական ինստիտուտի տնօրեն եմ, պատասխաատվություն եմ կրում իմ յուրաքնարյուր խոսքի համար: Կոչ եմ անում Ազգային ժողովի նախագահին օրենքը հետ վերադարձնել, անգամ խորհրդարանում քննարկելը հայհոյանք է ուղղված մեր պետականությանը»,- ասաց ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դևրիկյանը:
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

22:46
Էդմոն Մարուքյան. Իրականությունն այն է, որ անցյալ տարի մեր պետությունը կրել է զգալի կորուստներ
Հատուկ հանձնարարություններով հատուկ դեսպան, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, նախկին պատգամավոր Էդմոն Մարուքյանը գրում է....
Աղբյուր` Panorama.am
21:39
Սարսափելի դեպք Արմավիրում. Կինը փորձել էր հղիությունն ընդհատել, ապա՝ խեղդել էր երեխային
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին
Աղբյուր` Panorama.am
21:26
Սարգիս Ադամյանը պայմանագիր է կնքել գերմանական մեկ այլ ակումբի հետ
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը «Քյոլնից» տեղափոխվել է Բունդեսլիգա-2-ը ներկայացնող մեկ այլ ակումբ` «Յան...
Աղբյուր` Panorama.am
21:22
Դանակահարություններ Աբովյան քաղաքի եկեղեցի հարևանությամբ
Ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հունվարի 1-ին «Աբովյան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ մարմնական...
Աղբյուր` Panorama.am
19:35
Առաջին անգամ բռնցքամարտի մեր հավաքականները կունենան համակարգող մարզիչ
Մազչական նոր նշանակումներ են տեղի ունեցել  Հայաստանի բռնցքամարտի հավաքական թիմերում։ Ֆեդերացիայից հայտնում են, որ Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
19:31
Երևանում թալանել են բեռնափոխադրումներ իրականացնող հայտնի ընկերություններից մեկը
Այսօր՝ հունվարի 3-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ...
Աղբյուր` Panorama.am
19:20
Լուկաշենկոն վստահ է՝ եվրոպացի դիտորդները Բելառուս են գնալու պատրաստի հայտարարություններով
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն դեռ չի որոշել՝ հրավիրե՞լ, թե՞ ոչ եվրոպացի դիտորդներին հունվարի 26-ին կայանալիք ընտրությունների ժամանակ։...
Աղբյուր` Panorama.am
19:05
Լեոն Սաբուան հեռանում է «Ուրարտու»-ից
«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և հարձակվող Լեոն Սաբուան երկկողմանի համաձայնությամբ խզել են պայմանագիրը։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
18:57
Հաղթանակ թաղամասում կրակոցներ չէին, պայթուցիկներ էին. ՆԳՆ
33-ամյա տղամարդն ազատ է արձակվել
Աղբյուր` Panorama.am
18:48
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի Անթալիա նահանգում տեղի է  ունեցել 4.5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։ «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
17:07
Ինչու են որոշ մարդկանց մոտ մազերն ու եղունգներն ավելի արագ աճում. Հետազոտություն
Գիտնականները տևական ժամանակ հետազոտություն են իրականացրել՝ պարզելօու, թե ինչու է որոշ մարդկանց մոտ եղունգներն ու մազերն ավելի արագ աճում, քան...
Աղբյուր` Panorama.am
16:51
Բագրատաշենում տուժածների թիվն ավելացել է
 Բագրատաշենի անցակետում գտնվող պահեստում բռնկված հրդեհի հետևանքով  տուժածների թիվը հասել է երեքի։ Ավելի վաղ ՆԳ նախարարությունից...
Աղբյուր` Panorama.am
15:22
Բագրատաշենի անցակետի պահեստում բռնկված հրդեհի հետևանքով կա երկու տուժած
Բագրատաշենի անցակետի պահեստում բռնկված հրդեհի հետևանքով կա երկու տուժած։ Այս մասին հայտնում են ՆԳ նախարարությունից։ «Հրդեհը...
Աղբյուր` Panorama.am
14:15
Կադրեր Բագրատաշենի անցակետի պահեստում բռնկված հրդեհից
Համացանցում հայտնվել են տեսանյութեր Բագրատաշենի անցակետում գտնվող պահեստում բռնկված հրդեհից։ Տեսանյութերում լսվում է ճարճատյուն, երևում...
Աղբյուր` Panorama.am
14:07
Սուրբ Էջմիածնում Ճրագալույցի Սուրբ Պատարագը կմատուցի Արցախի թեմի առաջնորդը
Այս տարի հունվարի 5-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության Ճրագալույցի Սուրբ Պատարագը կմատուցի Արցախի թեմի առաջնորդ...
Աղբյուր` Panorama.am
13:56
Մոսկվա-Երևան չվերթի օդանավում քաղաքացի է մահացել
Այսօր՝ հունվարի 3-ին, Մոսկվա–Երևան չվերթը սպասարկող «Հայկական ավիաուղիներ» ընկերության օդանավում քաղաքացի է մահացել։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:51
Ինչ հանցագործություններ են գրանցվել տոնական օրերին
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ դեկտեմբերի 30-ից հունվարի 3-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են...
Աղբյուր` Panorama.am
13:46
Հովիկ Աղազարյանի կուսակցությունը կկոչվի ՄԱՍԿ
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից հեռացված Հովիկ Աղազարյանը ձեռնամուխ է եղել նոր կուսակցության ստեղծման։ Այսօր նա...
Աղբյուր` Panorama.am
13:33
Հրդեհ է բռնկվել Բագրատաշենի անցակետում գտնվող պահեստում
Հունվարի 3-ին, ժամը 12։43-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել...
Աղբյուր` Panorama.am
12:54
Թուրքագետ. Սիրիայում ամեն ինչ դեռ նոր է սկսվում
Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստանը գրում է. «Սիրիայում Թուրքիայի ներգրվվածությունը հսկայական  է՝ բանալի պաշտոններ են ստանում մարդիկ,...
Աղբյուր` Panorama.am
12:49
ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Նոր Օռլեանում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ
Հայաստանի ԱԳ նախարարությունը ցավակցություն է  հայտնել  Նոր Օռլեանում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների վերաբերյալ։...
Աղբյուր` Panorama.am
12:37
Այսօր ցերեկը Երևանում կգրանցվի +3-+5 աստիճան տաքություն
Երևանում հունվարի 3-ի ցերեկը, 4-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: ​ ​Մարզերում հունվարի 3-ի ցերեկը, 4-8-ին սպասվում է առանց...
Աղբյուր` Panorama.am
12:26
ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից իր ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 7 մլն 500 հզր ՀՀ դրամի գույքային վնաս
Դ․Ա․-ն զբաղեցնելով ՀՀ առողջապահության նախարարության «Դեղերի և բժշկական պարագաների ապահովման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը,...
Աղբյուր` Panorama.am
12:08
Ֆրանսիայի ու Գերմանիայի ԱԳ նախարարները չհայտարարված այց են կատարել Սիրիա
Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն  չհայտարարված այց է կատարել Սիրիայի մայրաքաղաք Դամասկոս։...
Աղբյուր` Panorama.am
11:41
ԱՄՆ-ն պատրաստ է աշխատել Բաքվի ու Երևանի հետ կողմերի նախընտրած ցանկացած ձևաչափով
ԱՄՆ պետքարտուղարությունն ընդգծել է, որ Վաշինգտոնը պատրաստ է աշխատել Երևանի ու Բաքվի հետ ցանկացած ձևաչափով, որը կարող է կողմերի համար առաջընթաց...
Աղբյուր` Panorama.am
11:33
«Ինտեր»-ն Իտալիայի Սուպերգավաթի եզրափակիչ փուլում է
Միլանի «Ինտեր» ֆուտբոլային ակումբը երեկ «Ատալանտա»-ի դեմ տարած հաղթանակից հետո դուրս եկավ  Իտալիայի Սուպերգավաթի...
Աղբյուր` Panorama.am
10:26
Ինքնասիրահարված կին, ի՞նչ ենք կորցրել, ի՞նչ ես ման գալիս. Ի պատասխան Աննա Հակոբյանի հերթական ֆոտոսեսիայի
Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի նոր ֆոտոսեսիայի հրապարակումը բարկացրել է շատ օգտատերերի։ Հունվարի 1-ին Աննա Հակոբյանը կառավարության շենքի...
Աղբյուր` Panorama.am
10:09
Սրանք նույնիսկ այսպիսի իրավիճակներում գտնվում են թուրք-ադրբեջանական քմահաճույքների տիրույթում. Տիգրան Աբրահամյան
«ՌԴ օդային տարածքում ադրբեջանական քաղաքացիական ինքնաթիռի վթարի շուրջ աղմուկն Ադրբեջանում ոչ միայն չի մարում, այլ արհեստականորեն այն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Գարեգին Երկրորդի ամանորյա ուղերձը
23:48 31/12/2024

Գարեգին Երկրորդի ամանորյա ուղերձը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}