Փաստաբան. Տեսնենք, թե այս հանձնարարության ֆոնին Նիկոլի հրաժարականը պահանջող քանի քաղաքացու տուն է առավոտյան խուզարկվելու…
Փաստաբան Արամ Մակինյանը գրում է.
«Այսօր գլխավոր դատախազությունից գրություններ է հասցեագրվել ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենին և ՀՀ ոստիկանության պետին՝ հանձնարարելով անհապաղ ձեռնարկելու անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ զենքի ապօրինի շրջանառության դեպքերը, դրանց գործադրմամբ, ինչպես նաև հնարավոր նախապատրաստվող՝ բռնությամբ զուգորդված հանցագործությունները նախականխելու, կանխելու և բացահայտելու, այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքներն ակտիվացնելու ուղղությամբ։
Սպասենք ու տեսնենք, թե այս հանձնարարության ֆոնին ինչ աշխատանքներ են «ակտիվացվելու» և նիկոլի հրաժարականը պահանջող քանի քաղաքացու տուն է առավոտյան խուզարկվելու…»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան