Ֆլամանական ընկերությունները շրջանցում են զենքի էմբարգոն Թուրքիային. զեկույց
Ֆլամանական ընկերությունները, չնայած զենքի էմբարգոյին, շարունակում են Թուրքիա ուղարկել ռազմական ինքնաթիռներ պատրաստելու համար օգտագործվող մասեր։ Այս մասին Ahval News-ի հաղորդմամբ, գրել Brussels Times-ը:
2019 թվականին Սիրիա Թուրքիայի ռազմական ներխուժումից հետո Բելգիայի ֆլամանական մասի գլխավոր նախարար Յան Ժամբոնը սառեցրել էր Ֆլանդրիայի կառավարության բոլոր լիցենզիաները ռազմական տեխնիկա Թուրքիա արտահանելու համար։
Ֆլամանական ընկերությունները մասեր էին արտահանում A400M-ի՝ ՆԱՏՕ-ի համատեղ ինքնաթիռների նախագծի համար, որին մասնակցում էին վեց երկրներ, այդ թվում Բելգիան և Թուրքիան: Այնուամենայնիվ, ընկերությունների կողմից արտադրված որոշ մասեր չեն ընդգրկվում Ժամբոնի էմբարգոյի տակ և շարունակում են արտահանվել Թուրքիա, նշում է Brussel Times-ը:
Պատասխանելով քաղաքական ընդդիմության անդամ Էնիկ Լամբրեխտի հարցին՝ Ժամբոնն ասել է, որ ընդհանուր ինքնաթիռի մասերը դուրս են եկել էմբարգոյի պարամետրերից, և մասերը չեն առաքվել անմիջապես Թուրքիա, այլ Իսպանիայում արտադրող գործարան:
«Ես կարող եմ հաստատել, որ A400M-ի հետ կապված պահեստամասերի արտահանում չկա դեպի Թուրքիա», - ասել է Ժամբոնը:
Նշվում է, որ A400M-ն օգտագործվել է Սիրիայից ջիհադիստ ահաբեկիչներին նոր ռազմադաշտեր տեղափոխելու համար՝ այդ թվում Ադրբեջան և Լեռնային Ղարաբաղ, և զենքը Թուրքիայից Լիբիա տեղափոխելու համար, ինչը խախտում է զենքի առանձին արգելքը, ասում է Brussel Times-ը՝ վկայակոչելով բելգիական խաղաղության Vredesactie հասարակական կազմակերպությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան