Գերմանիայի ԱԳ նախարար. ԵՄ-ն կքննարկի Թուրքիայի դեմ միջոցառումները
ԵՄ արտաքին գործերի նախարարներն այսօր կայանալիք հանդիպմանը քննարկելու են Թուրքիայի դեմ միջոցները, քանի որ վերջին ամիսներին արևելյան Միջերկրական ծովում հակամարտության դեէսկալացիա չի եղել: Այս մասին հայտարարել է Գերմանիայի ԱԳ նախարար Հեյկո Մաասը, գրում է ekathimerini-ն։
«Վերջին ամիսներին Գերմանիան քրտնաջան աշխատել է` նպաստելու Եվրամիության և Թուրքիայի երկխոսությանը», - ասել է Հեյկո Մաասը՝ նախքան Եվրամիության իր գործընկերների հետ հանդիպելը:
«Բայց սադրանքները չափազանց շատ են եղել, և Թուրքիայի, Կիպրոսի և Հունաստանի միջև լարվածությունը կանխել է ցանկացած ուղղակի բանակցություն», - ավելացրել է նախարարը։
Նշենք, որ դեկտեմբերի 10-11-ին տեղի կունենա ԵՄ գագաթնաժողովը, որը քննարկելու է Թուրքիայի դեմ պատժամիջոցների հարցը։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա