ԱԳ նախարար Արա Այվազյանը հանդիպել է ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին
Դեկտեմբերի 6-ին Ռուսաստան աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հանդիպել է ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն։
Կողմերն անդրադարձել են ՀԱՊԿ քարտուղարության գործունեությանը, ինչպես նաև Կազմակերպության արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակի:
Քննարկեցին այս տարվա նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների՝ Կազմակերպության կանոնադրական մարմինների նիստերի և ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի դեկտեմբերի 2-ի նստաշրջանին ընդունված որոշումներին:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարին տեղեկացրել է ՀԱՊԿ ընթացիկ գործունեության մասին:
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են