Մեկ օրում Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 859 փախսատական
Մեկ օրում ռուս խաղաղապահների աջակցությամբ Հայաստանի տարածքից Լեռնային Ղարաբաղ է վերադարձելևս 859 փախստական: Խաղաղապահ գործողության ընթացքում արդեն ապահովվել է ավելի քան 34 հազար փախստականի անվտանգ վերադարձը: Ռիա նովոստիի հաղորդմամբ, լրագրողներին ասել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:
Նա ընդգծել է, որ կրակի դադարեցման ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով:
Ռուս խաղաղապահները մաքրել են ավելի քան 1 հա տարածք, մեկ օրվա ընթացքում մեկ կիլոմետր ճանապարհ, հայտնաբերվել և ոչնչացվել է 2876 պայթուցիկ առարկա:
Բացի այդ, Ռուսաստանի պաշտպանության նախարարության ռազմական հոսպիտալի բրիգադը Մխիթարաշեն գյուղում խորհրդատվություններ է անցկացրել և մասնագիտացված բժշկական օգնություն ցուցաբերել 11 բնակիչների, այդ թվում՝ մեկ երեխայի:
Կոնաշենկովի խոսքով, ռուս խաղաղապահների և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի համակարգմամբ շարունակվում է զոհված զինծառայողների մարմինների որոնողական և դիակների փոխանակման գորընթացը:
Հարակից հրապարակումներ`
- Լավրով. Մեր խաղաղապահների միջոցով ամեն ձևով կնպաստենք գերիների հնարավորինս շուտ փոխանակմանը
- Զոհվածների մարմինների որոնման աշխատանքներն առաջիկայում կշարունակվեն Ադրբեջանին անցած բնակավայրերում
- Ռուս խաղաղապահների թեժ գծին ստացված դիմումների մեծ մասը Հադրութի շրջանում անհետացած զինծառայողների մասին է
- Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում ականազերծել են գրեթե 50 հա տարածք
- Ստեփանակերտ է վերադարձել ևս ավելի քան 1200 փախստական
- Ռուս խաղաղապահների շնորհիվ Բաքուն Արցախի երկու քաղաքացու է վերադարձրել հայկական կողմին
- Մեկ օրվա ընթացքում ավելի քան 1400 փախստական է վերադարձել Արցախ
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են