Լավրով. Մեր խաղաղապահների միջոցով ամեն ձևով կնպաստենք գերիների հնարավորինս շուտ փոխանակմանը
«Ուրախ ենք, որ ՀՀ ԱԳ նախարարն իր առաջին այցն այս պաշտոնում կատարում է Ռուսաստանի Դաշնություն»,- հայտարարեց Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ դեկտեմբերի 6-7-ին աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող Հայաստանի ԱԳ նախարար Արա Այվազյանի հետ հանդիպմանը։
Լավրովը խոսքի սկզբում հիշատակեց Սպիտակի երկրաշարժի տարելիցն ու ցավակցություններ հայտնեց, հավելելով, որ այսօր միասնական արձագանքը նման կատակլիզմներին ավելի բարձր է։
«Մենք նոր-նոր ենք դուրս գալիս Լեռնային Ղարաբաղի հակամարտության թեժ փուլից։ Կցանկանայի նշել ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների համատեղ հայտարարության կարևորությունը, որ այսօր արդեն բոլորը ստիպված են ընդունել»,-ասաց Լավրովը։
ՌԴ ԱԳ նախարաը նշեց, որ հայտարարությունը կանգնեցրեց պատերազմն ու ապահովեց ներքին տեղահանվածների վերադարձն իրենց տներ, ինչպես նաև տնտեսության վերկանգնում, հումանիտար խնդիրների լուծում ու ապաշրջափակում բոլոր հաղորդակցության ուղիների, ինչը ստեղծում է իրական պայմաններ Հարավային Կովկասը դարձնելու կայունության ու զարգացման տարածաշրջանի՝ ի շահ բոլոր այնտեղ ապրող ժողովուրդների։
«Ռուս խաղաղապահներն ակտիվորեն համագործակցում են բնակչության հետ՝ իրենց պատասխանատվության գոտում, օգնում են փախստականների վերադարձին, ցույց են տալիս բժշկական աջակցություն Լեռնային Ղարաբաղի բնակչությանը և լուծում են այլ հումանիտար հարցեր»,-ասաց Լավրովը։
Լավրովը նշեց, որ ստեղծվում է հումանիտար կենտրոն՝ հայկական ու ադրբեջանական կողմերի հետ սերտ համագործակցությամբ։
«Մենք աջակցում ենք միջազգային կառույցների գործունեությանը, որոնք պատրաստ են ներդնել իրենց ռեսուրսները, փորձը, պոտենցիալը՝ խաղաղ կյանքի վերականգնման համար»,-ասաց ՌԴ ԱԳ նախարարը։
Լավրովն ընդգծեց, որ կարևորագույն հարցը գերիների փոխանակումն է։
«Մեր խաղաղապահների միջոցով ամեն ձևով կնպաստենք դրա հնարավորինս շուտ իրականացմանը։ Գիտենք, թե որքան սուր թեմա է սա գերիների հարազատների, մտերիմների համար։ Իհարկե զոհերի դիերի փոխանակումը ևս շատ զգացմունքային մասն է խնդրի, որը պետք է հնարավորինս շուտ լուծել»,-ասաց Լավրովը։
Լավրովը նշեց, որ ՀՀ ԱԳ նախարարի հետ կքննարկեն նոյեմբերի 9-ի հայտարարությունն ու կքննարկեն երկկողմ, դաշնակցային հարաբերությունները, տարածաշրջանային ու միջազգային օրակարգի հարցեր։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան