
ՀՀ ԱԳ նախարարն այցելել է Մոսկվայի Հայ առաքելական եկեղեցու վանական համալիր
ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Մոսկվայի Հայ առաքելական եկեղեցու վանական համալիր։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։
Նշվում է, որ ԱԳ նախարարը ծաղկեպսակ է զետեղել՝ ի հիշատակ 1988թ. Սպիտակի երկրաշարժի զոհերի։
Նախարարը հանդիպում է ունեցել Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի հետ. մտքեր փոխանակել օրակարգային մի շարք հարցերի շուրջ:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 6-7-ին Հայաստանի ԱԳ նախարար Արա Այվազյանը աշխատանքային այցով Մոսկվայում է։