Միֆ է, թե իբր տղաները թևաթափ են եղել. պատերազմի մասնակից
«Արցախյան երրորդ պատերազմն ինձ ստիպում է դուրս գալ միֆային, վտանգավոր, ինչու ոչ՝ նաև կեղծ՝ «Մահ իմացյալ անմահություն» խորագրի տակից»,- այսօր երկրում առաջացած իրավիճակը քննարկելու նպատակով հրավիրված խորհրդարանական լսումների ընթացքում ասաց Ապրիլյան և 2020 թվականի 44-օրյա պատերազմի մասնակից Հրանտ Սարկիսովը։
Նա նշեց, որ այդ խորագիրը հայ մարդունն ու ՀՀ քաղաքացունը չէ. «Ապրենք «հանուն» և ապրենք «ի փառս» խորագրերով։ Պետք է պատերազմել ոչ թե մեռնելու, այլ՝ ապրելու համար։ Պետք է պատերազմել հանուն խաղաղության։ Այո, անհրաժեշտ է կոտրել նաև միֆերը, թե մեր բանակն անպարտելի է, թե Արցախյան առաջին պատերազմի ընթացքում մենք թշնամուն սովորեցրին վազել, հիմա պետք է սովորեցնենք լողալ, որ Շուշին միայն մենք պետք է կարողանան գրավել»։
Հրանտ Սարկիսովի խոսքով, նաև միֆեր են այն արտահայտությունները, թե մենք անպարտելի ենք, ամենահզոր պետությունն ենք։
«Բացի այդ կարևոր է հասկանալ՝ ո՞րն է մեր նպատակը՝ հարատև խաղաղությո՞ւն, թե՞՝ հարատև պատերազմ։ Կարծում եմ՝ պատասխանը միանշանակ է՝ մենք խաղաղություն ենք ուզում։ Եվ պետք է պատերազմենք խաղաղության համար»,- ասաց նա։
Պատերազմի մասնակիցը վստահեցրեց՝ միֆ է նաև, թե իբր տղաները թևաթափ են եղել.
«Տղաները կանգնած են եղել մինչև վերջ՝ հանուն ՀՀ-ի և հանուն մեզ բոլորիս։ Տղերքը պատրաստ են կատարել իրենց առաջ դրված խնդիրն՝ անկախ ամեն ինչից։ Հայաստանը որբի գլուխ չէ, որ ով ինչպես ուզի, խուզի։ Սա սպարապետ Վազգեն Սարգսյանի միտքն է։ Եվ մեր տղաները սա քանիցս ապացուցել են։ Եվ վերջում, ազգակործան միֆ է նաև այն, թե Հայաստանից դուրս կա Հայաստան։ Չկա Հայաստանց դուրս Հայաստան»։
Հարակից հրապարակումներ`
- Ըստ Մարուքյանի, այս փուլում վարչապետի թեկնածուները իրենց թիմերը չպետք է ներկայացնեն
- 2021-ին մենք ընդհուպ կանգնած ենք լինելու ՀՀ-ի տարածքներ ունենալ-չունենալու հարցի առաջ. Նաիրի Հոխիկյան
- Փաշինյանը, մինչև չհրահրի քաղաքացիական բախումներ, չի հեռանա. Նաիրա Զոհրաբյան
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են