Էլբակյան. Նիկոլը ներկաներին պատմել է, թե ինչպես է ինքն Իլհամ Ալիևի հետ բամբասում Սերժ Սարգսյանից
Քաղաքագետ, ԵՊՀ ռազմավարական հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող Էդգար Էլբակյանը գրում է.
«ԴԱՎԱԴԻՐ ՈՒԺԵՐԸ․ ՈՉ ՎԱՂ ԱՆՑՅԱԼԻՑ
• Հիշո՞ւմ եք, որ 2019 թ․ նոյեմբերի 6-ին Նիկոլ Փաշինյանն ընդունել էր Արցախի Ազգային ժողովի «Հայրենիք» խմբակցության պատգամավորներին՝ «Ազատ Հայրենիք» կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ (https://www.primeminister.am/.../06/Nikol-Pashinyan-meeting/)։ Դրանից 4 օր անց Ա․ Հարությունյանը հայտարարեց․ «Այն բոլոր ուժերը, ովքեր այսօր կասկածի տակ են դնում Հայաստանի իշխանության, մանավանդ՝ վարչապետի քայլերը՝ կապված ղարաբաղյան խնդրի հետ՝ համարելով դա պարտվողական …, այդ բոլորը դավադիր ուժեր են…» (https://www.youtube.com/watch?v=wL9HlL9LFrQ&t=55s)։
• Իսկ իրականությունն այն է, որ այդ հանդիպման ընթացքում Նիկոլը ներկաներին պատմել էր, թե ԻՆՉՊԵՍ Է ԻՆՔՆ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԻ ՀԵՏ ԲԱՄԲԱՍՈՒՄ ՈՒ ԳԱՆԳԱՏՎՈՒՄ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՑ։ Այո՛, ճիշտ կարդացիք։ Նիկոլը թշնամական երկրի ղեկավարի հետ բամբասել է սեփական երկրի նախորդ ղեկավարից։
• Պետականության զգացման ի սպառ բացակայությունը, ճղճիմությունն ու փոքրոգությունն են այս մարդու ու նրա թիմի էությունը։ Դրանով նա արդեն ավիրել է մեր պետությունը, իսկ հիմա փորձում է ավիրել նաև պատմական հիշողությունը՝ գրքերում մնալով որպես փրկիչ, ոչ որպես դավաճան։ Իմ կողմից ամեն ինչ անելու եմ, որ պատմությունն, ըստ վավերագրերի, գրվի այնպես, ինչպես եղել է»։
Հարակից հրապարակումներ`
- Մեր կողմում պետական այրերը համարում են՝ «օֆ-է՜յ, պրծանք, հիմա թող ռուսները ջառմեն քաշեն». Էդգար Էլբակյան
- Էդգար Էլբակյան. Իմ ունեցած տեղեկություններով՝ իշխանությունները հրաժարվել են կատարել Մանվել Գրիգորյանի վերջին կամքը
- Էդգար Էլբակյան. Դեռ 2018 թ․-ի օգոստոսին ասել եմ՝ «թուրքը կհասնի Գորիս, Նիկոլը հրաժարական չի տա
- Էդգար Էլբակյան. Ասեմ, իմացեք, որ հենց էսօր Երևանի երկնքում «Բայրաքթար» է թռել
- Դեռ նախքան Ջաբրայիլի անկումը ՌԴ նախագահն առաջարկել ա 5 շրջան հանձնել. Էդգար Էլբակյան
- Ցեղասպանություն, Հայրենիք ծախել ենք մերժում. Էդգար Էլբակյան
- Կապան ու Գորիս քաղաքները դառնում են սահմանամերձ․ Էդգար Էլբակյան
- Էլբակյան. Ադրբեջանցիները ժամանակավորապես օկուպացրած տարածքների մզկիթներում խոզեր են բերում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին