Քաղաքական 16:19 07/12/2020 Հայաստան

Արտակ Թովմասյան. Այսօր մեր ազգի առջև կա մեկ հրամայական։ Զարգացում

«Թովմասյան» բարեգործական հիմնադրամի ղեկավար Արտակ Թովմասյանը հայտարարում է՝ ձևավորում են նոր թիմ` մեծամասամբ քաղաքականությամբ չզբաղված և իրենց ոլորտներում լուրջ հաջողությունների հասած մարդկանցից։

Արտակ Թովմասյանի ուղերձը՝ ամբողջությամբ.
«Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր մենք ապրում ենք մեր ազգի համար ամենածանր ժամանակաշրջանը՝ պատերազմ և խայտառակ կապիտուլյացիա, հազարավոր զոհեր և վիրավորներ, ջախջախված ճակատագրեր և սգացող ընտանիքներ, ում հետ այդ ցավը կիսում ենք նաև մենք և մեր ամբողջ հայ ազգը։ Մյուս կողմից, մենք ականատես ենք լինում խորը քաղաքական, տնտեսական և բարոյահոգեբանական ճգնաժամի՝ հասարակության մեջ իրար նկատմամբ ատելության մթնոլորտի խորացման, սև-սպիտակի բաժանման, ոչ պրոֆեսիոնալ կառավարման, երկար տարիների անվերջ բացթողումների, համահայկական խնդիրների շուրջ իշխանություն-ընդդիմություն երկխոսության բացակայության։

Հավատացնում եմ ձեզ, որ բացասական երևույթների ցանկը կարող եմ դեռ շատ երկար թվարկել։ Ե՞վ․․․ ժողովուրդ ջան, մինչև ե՞րբ պետք է հանդուրժենք այս ամենը։ Մինչև ե՞րբ պետք է անպատիժ մնան նախկինում կամ այսօր պաշտոնավարող, ժողովրդի հաշվին հարստացած, պետական բյուջեի գումարներով իրենց ընտանիքների բարեկեցությունը ապահոված, մեր բանակը այս ծանր վիճակին հասցրած, տնտեսական մենաշնորհներով միլիոնատեր դարձած ստահակները։ Մենք այլևս չունենք ո՛չ դրա ժամանակը, ո՛չ էլ դրա իրավունքը։

Այսօր մեր ազգի առջև կա մեկ հրամայական, և այդ հրամայականը ունի մեկ անուն՝ ԶԱՐԳԱՑՈՒՄ։ Զարգացում ռազմական ոլորտում, զարգացում կրթության, գիտության և սպորտի ոլորտներում, զարգացում առողջապահության, նորարարության ոլորտներում և ամենուրեք։ Սիրելի՛ հայեր, մենք միայն դրան ենք արժանի, և միասին դա իրականացնելու ենք։ Դրա համար մեզ անհրաժեշտ են մի քանի շատ պարզ գործողություններ։ Մենք պետք է մեր հայրենիքում վերականգնենք միասնականության, համերաշխության և փոխադարձ հարգանքի մթնոլորտը։ Պետք է այլևս թույլ չտանք օտար ուժերին պառակտել մեզ։ Պետք է վերաիմաստավորենք ազգային և հոգևոր արժեքները և մեր սերը Առաքելական եկեղեցու նկատմամբ։ Մենք պետք է ստեղծենք այնպիսի մթնոլորտ, որտեղ յուրաքանչյուր մարդ կզբաղվի նախընտրած գործով և մասնագիտությամբ՝ իր լուման ներդնելով երկրի զարգացման մեջ։ Մենք ստեղծելու ենք փայլուն դիվանագիտական թիմ, որը կայուն համագործակցության կամուրջներ կստեղծի աշխարհաքաղաքական բոլոր կենտրոնների հետ և, իհարկե՛, առաջնայինը՝ Ռուսաստանի Դաշնության։

Մենք միասին բացելու ենք մեր երկրի պատմության նոր էջը, որը լի է լինելու նոր ձեռքբերումներով և հաջողություններով, որտեղ մենք միասին ենք կերտելու մեր ժողովրդի բարեկեցությունը և միասին ենք հաղթահարելու բոլոր դժվարությունները։

Սիրելի՛ ժողովուրդ, մեր երկրում տիրող ծանր իրավիճակը և այն միահամուռ ուժերով դեպի դրականը փոխելու իմ բացարձակ համոզվածությունը ինձ ուղղորդել են ինձ համար չափազանց կարևոր և պատասխանատու այս որոշման կայացմանը։ Այն է՝ ստեղծել նոր քաղաքական օրակարգ և համախմբել այս գաղափարների շուրջ միանգամայն նոր մարդկանց, ովքեր մեծամասամբ երբևէ չեն զբաղվել քաղաքականությամբ, բայց իրենց ոլորտներում լուրջ հաջողություններ են գրանցել, և որոնց միակ մղումը ոչ թե պատգամավորական մանդատն է կամ պաշտոններ զբաղեցնելը, այլ երկրում ռադիկալ դրական փոփոխությունների մասնակիցն ու իրականացնողը դառնալը։

Մենք բաց ենք համագործակցության համար բոլոր այն անհատների հետ, ովքեր պատրաստ են աշխատելու հանուն մեր երկրի ապագայի և հետագայում էլ պատասխանատվություն կրելու իրենց վստահված ոլորտների համար։ Մենք մեր թիմով անելու ենք ամեն հնարավոր և անհնարին բան, որպեսզի մեր ժողովուրդը ապրի ավելի լավ։ Բայց մենք դա անելու ենք ձեզ հետ միասին, որովհետև գործնականում կարող ենք իրական հաջողություն գրանցել միմիայն համատեղ աշխատանքի և նվիրվածության պայմաններում։ Ճշմարտությունը որքան էլ ցավոտ և ոչ պոպուլյար լինի, դուք դա իմանալու եք մեզանից, և նման բացարձակ փոխվստահության մթնոլորտում մենք միասին ենք հաղթահարելու ամենադժվար փորձությունները։ Մենք ստեղծելու ենք ժողովրդի իրական իշխանություն, որտեղ ձեզանից յուրաքանչյուրը ներգրավված է լինելու մեր հայրենիքի զարգացման գործընթացում։

Հենց սա՛ է մեր հաջողության ամենակարևոր երաշխիքներից մեկը։ Սիրելի՛ ժողովուրդ, ես ձեզ հետ կիսվեցի մեր թիմի որոշ ծրագրային դրույթներով և տեսլականով, բայց ամբողջական ծրագիրը մենք մշակելու ենք ձեզ հետ միասին՝ մեր մարզային և համայնքային այցելությունների ժամանակ։ Այս մոտեցումը առաջին անգամ է կիրառվելու ՀՀ֊ում, և համոզված եմ, որ մենք միասին դեռ շատ նորարարություններ ենք անելու մեր երկրում։ Եվ ուրեմն, եկեք խոսքից անցնենք գործի։ Ի զե՛ն, սիրելի՛ ժողովուրդ, և Աստված բոլորիս պահապան»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Գողության դեպք «Սուրբ Սարգիս» եկեղեցու խորանի դիմացից
Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:42
Եկող շաբաթ Հանրապետությունում եղանակը կցրտի
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են «Փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
16:17
Փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են բնականոն կերպով. ԿԳՄՍ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են...
Աղբյուր` Panorama.am
15:55
Թուրքիան սկսելու է խաղալ իր երկու գործիքներով` թուրքական «փափուկ ուժը» համեմված ադրբեջանական ուժի սպառնալիքով. Արա Պողոյան
Հիմա, քանի որ փոխվում են գլոբալ իրողություններ, Թուրքիան առանձին վերցրած Հայաստանի հետ հարաբերություններում սկսելու է խաղալ իր երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
15:28
Հասկանալի է, որ Կովկասում ուկրաիանական ստվերը ևս քննարկվելու է. Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Ռուսաստանի արտգործնախարար Ս. Լավրովն այսօր գնում է   Թուրքիա` բանակցությունների: Ըստ...
Աղբյուր` Panorama.am
15:04
Այս լուսանկարն արվել է այս օրերին` թեմայի շուրջ հայաստանյան հանրության լարվածությունը մի քիչ փարատելու համար. Իվետա Տոնոյան
Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը գրում է. «Վերջին շաբաթվա ընթացքում հանրության մեջ ակտիվորեն ու հասկանալի...
Աղբյուր` Panorama.am
14:09
Իշխանությունն իր խնդիրն համարեց լուծված` սահմանափակելով Էդգար Ղազարյանի քաղաքական ազատությունը. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է «Իշխանությունն իր խնդիրն այս փուլում համարեց լուծված`...
Աղբյուր` Panorama.am
13:52
Առանց վարորդական իրավունքի, ոչ սթափ, «Opel»-ի վարորդը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ
Փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 04։10-ի սահմաններում Երևան-Արմավիր Մ5 ավտոճանապարհին, Մուսալեռ գյուղի վարչական տարածքում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}