Համոզված եմ, որ այս խաղը վաղուց խաղացված էր. Գագիկ Գինոսյան
«Եթե իմ խոսքը մի քիչ հակառուսական հնչի, ներողամիտ եղեք, որովհետև իմ խոսքն ավելի հայամետ է, որը ցավոք սրտի այսօր հակառուսական պետք է հնչի։ Ի սկզբանե համոզված եմ, որ այս խաղը վաղուց խաղացված խաղ էր՝ պատերազմը չսկսված»,-«Լուսավոր Հայաստան» խմբակցության կազմակերպած խորհրդարանական լսումների ժամանակ հայտնեց ազգագրական պարերի մասնագետ Գագիկ Գինոսյանը։
Նրա համոզմամբ, գործընթացների շղթան, ներառյալ Շուշին, նախօրոք որոշված է եղել, նաև պլանավորված է եղել ռուսական զորքերի ներկայությունը Արցախում:
Գինոսյանը գտնում է, որ կատարվածը նեոսովետիզմ է, որը վտանգում է Հայաստանի անկախությունը։
Նա կոչ արեց մտածել, թե ինչպես գործընթացնրին ուրիշ ընթացք տալ, ինչի համար Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա, բայց նախորդ ուժերն էլ չպետք է գան, քանի որ կշարունակեն նույն գիծը:
«Եվ ակնհայտ է, որ որևէ մեկը ստրկամիտ մտածելակերպից դեռ դուրս չի եկել։ Այն, որ հայտարարվեց, թե վերջապես ռուսական ալիքներից համաձայնություն ունենք համապետական և մայրաքաղաքային ալիքներով հեռարձակելու ռուսական ալիքները, սրանք առաջին քայլերն են, ծաղիկներն են, որոնք հետո դառնալու են մեծ մարգագետին կամ այգի»,-նկատեց Գագիկ Գինոսյանը։
Բանախոսը համոզմունք հայտնեց, որ եթե «Իմ քայլը» խմբակցությունը մեծամասնություն է մնալու, ապա վարչապետի փոփոխությունը հարց չի լուծի և ցանկացած առաջադրված փոփոխություն ուղղակի կկասեցվի։
«Իրենք վարչապետ չեն ունենա, բայց թույլ էլ չեն տա, որ Ազգային ժողովը որոշումներ կայացնի՝ երկրում ինչ-որ փոփոխություններ անելու նպատակով»,-նկատեց Գինոսյանը։
Նրա համոզմամբ, բանակը չէր կարող լինել մարտունակ, քանի որ չունի ազգային գաղափարախոսություն և քանի դեռ ամբողջ գեներալիտետը ռուսական ակադեմիա են անցած և ռուսական դաստիարակություն ստացած, ռուսիզմ ունեցող բանակ է լինռլու։
Հարակից հրապարակումներ`
- Խմբակցությունների հետ Մարությանը հանդիպել է պարգևատրումների ֆոնդը 1.9 մլրդ դրամի հասցնելու հարցով. Դավիթ Խաժակյան
- Պաշտպանության նախարարի ասածից, մենք սկսեցինք ուղղակի ամաչել. Էդմոն Մարուքյան
- ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը նախաձեռնել է խորհրդարանական լսումներ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան