Գևորգ Դանիելյան. Ապագա իշխանությանն առաջարկում եմ առնվազն երկու լուծում
Իրավագիտության դոկտոր Գևորգ Դանիելյանը գրում է.
««Պատերազմը, ցավոք, առաջադրեց նաև առողջական և, հատկապես, ազատ տեղաշարժի խնդիրներ ունեցող մեծաքանակ մեր երիտասարդներին անվերապահորեն աջակցելու նորանոր խնդիրներ։
Այդ խնդիրները միանշանակ լուծելի են, ընդ որում, ոչ թե պետական ԲՅՈՒՋԵԻ ՎՐԱ ԲԵՌ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ, ԱՅԼ ԱՅՆ ՆՎԱԶԵՑՆԵԼՈՒ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ՝ քաղաքական կամք է պետք։
Ապագա իշխանությանն առաջարկում եմ առնվազն երկու լուծում՝
ա) վերանայել բոլոր այն օրենքները, որոնք նախատեսում են արդեն 50 տարեկանից ուժային կառույցներում կենսաթոշակի անցնելու կարգ։ Մենք անհիմն արհեստականորեն ուռճացնում ենք, առանց այդ էլ՝ մեծաքանակ թոշակառուների քանակը, ընդ որում, մի քանի տասնյակ հազարի հասնող ծառայողներին վճարելով ավելի բարձր կենսաթոշակ։ Քանի դեռ անձը դե ֆակտո ի զորու է իր առողջական վիճակով աշխատել, անիմաստ է նրան հարկադրաբար կենսաթոշակի ուղարկել, մանավանդ, որ այդ անձինք արհեստավարժ են և չեն կամենում այդ տարիքում «նստել տանը» և բեռ լինել և պետական բյուջեի վրա (կարծում եմ, սա նաև հոգեբանական ասպեկտով է խոցելի),
բ) առաջիկա ողջամիտ շրջանում դադարեցնել վիճակախաղերի կազմակերպման բոլոր կազմակերպությունների գործունեությունը և այդ գերշահույթ ենթադրող գործարարությունը (և ոչ միայն այս տեսակը) ճանաչել միայն հաշմանդամների մենաշնորհը։ Սա կերաշխավորի կայուն շահույթ, հենց իրենց համար բազում աշխատատեղեր և կավելացնի պետական բյուջեի մուտքերը, քանի որ մարդկանց վստահությունը կտրուկ մեծանա այդ վիճակախաղերի նկատմամբ, ինչպես նաև այդ եղանակով փորձ կարվի աջակցություն ցուցաբերել (ընդամենը մի քանի վիճակախաղի տոմս գնելով, որոնք նաև հուսալի շահույթ են ապահովելու),
Լիահույս եմ, որ այս և նմանաբնույթ առաջարկություններն այլևս չեն արժանանա «պատին բախվելու» ճակատագրին ...»։
Հարակից հրապարակումներ`
- Գևորգ Դանիելյան. Խաղաղ, անզեն բնակչությունը դարձել է ադրբեջանցիների խրախճանքի «հումք»
- Ռազմական դրության պայմաններում հրատապ է համարվել գործադիր իշխանության կողմից ԲՈՒՀ-երի ռեկտորների նշանակումը. Գևորգ Դանիելյան
- Գևորգ Դանիելյան. Հայտարարությամբ չնախատեսված տարածքների առնչությամբ հարկ է անհապաղ արձագանքել
- Գևորգ Դանիելյան. Գերիների հետ կապված առաքելությունը լավագույնս կարող է կյանքի կոչել Լարիսա Ալավերդյանը