Պաշտպանության նախարարի ասածից, մենք սկսեցինք ուղղակի ամաչել. Էդմոն Մարուքյան
«Մեզ այնպիսի բան է ասել պաշտպանության նախարարը, որ մենք սկսեցինք ուղղակի ամաչել, թե ինչու նման հարց բարձրացրեցինք, էդքան ճիշտ ու շատ դիպուկ գնում է իրականացվել, որ եթե հանկարծ, Աստված մի արասցե, պատերազմ սկսվի ուղղակի հողին են հավասարեցնելու թշնամուն»,- այսօր հրավիրված խորհրդարանական լսումների ժամանակ տեղեկացրեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագահ էդմոն Մարուքյանը՝ ներկայացնելով այս տարվա հունվարին խմբակցության փակ հանդիպման ժամանակ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին ՍՈւ 30-երի գնման արդյունավետության վերաբերյալ ուղղած իրենց հարցի պատասխանից ստացած տպավորությունը:
Նշենք, որ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ նախաձեռնել է խորհրդարանական լսումներ:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը Մարուքյանին ուղղված իր հարցում հիշեցրեց, որ մինչև պատերազմը սկսելը պաշտպանության նախարարից լսել են այնպիսի արտահայտություններ, ինչպիսին է «Նոր պատերազմ՝ նոր տարածքներ» կամ «Կտեսնեք, թե ինչպիսի սարսափելի է լինելու ձեր համար»:
Մելքումյանը, որպես արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամի, Մարուքյանին խնդրեց մեկնաբանել ներկայիս ԱԳ նախարարի այն խոսքերը, ըստ որոնց, դիվանագիտության ոլորտում ոչ մի ձախողում տեղի չի ունեցել:
Էդմոն Մարուքյանը հայտնեց՝ բազմաթիվ կանխատեսումներ կային, որ 2020 թվականին սկսվելու էր պատերազմ և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը տարին սկսել էր անվտանգության սեկտորի քննարկումների նախաձեռնությամբ:
Նա տեղեկացրեց, որ տարեսկզբին խմբակցությունը փակ հանդիպման են հրավիրել պաշտպանության նախարարին, Ազգային անվտանգության ծառայության ղեկավարին, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարին, ՀՀ ոստիկանապետին և ԱԳ նախարարին: Մարուքյանը հիշեցրեց, որ այն ժամանակ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն արդեն արել էր հայտնի վիճահարույց հայտարարությունը: Պատգամավորը տեղեկացրեց, որ իրենց բարձրացրած հարցին Զոհրաբ Մնացականյանը մինչև վերջ հավաստիացրել է, որ ամեն ինչ իրենց վերահսկողության տակ է, անհանգստանալու բան չկա և նույնը նաև վարչապետն է ասել հաջորդ օրը:
Էդմոն Մարուքյանը բացատրեց, թե ինչու են ասում, որ վարչապետը պետք է հեռանա: Ըստ պատգամավորի, դա անհրաժեշտություն է, որպեսզի վստահությունը վերականգնվի պետական մարմինների մոտ և երբ ադրբեջանցիները GPS-ներով գան հայկական գյուղեր, նրանց դիմավորեն մեր պետական մարմնի ներկայացուցիչները, այլ ոչ թե գյուղապետերը և զինված կամավորականները:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան