Թրամփը մտադիր չէ մասնակցել Բայդենի երդմնակալությունը
Միացյալ Նահանգների գործող նախագահ, հանրապետական Դոնալդ Թրամփը մտադիր է հունվարի 20-ին դեմոկրատ Ջոզեֆ Բայդենի երդմնակալության օրը Սպիտակ տնից հեռանալ ուղղաթիռով, այնուհետև Air Force One-ով թռչել Ֆլորիդա՝ դրանով իսկ շրջանցելով մայրաքաղաքի բոլոր պաշտոնական արարողությունները: Այս մասին կիրակի օրը հաղորդել է Axios պորտալը, գրում է Tass-ը։
Նշվում է, որ Թրամփը ոչ Բայդենին կդիմավորի Սպիտակ տանը, ոչ էլ կմասնակցի երդմնակալության արարողությանը, բայց փոխարենը ելույթ կունենա Ֆլորիդայում համակիրների առջև անցկացվող զանգվածային ցույցի ժամանակ, որտեղ, ըստ աղբյուրների, կհայտարարի, որ կմասնակցի 2024 թվականի նախագահական ընտրություններին:
Պաշտոնապես Սպիտակ տունը չի հաստատում Թրամփի ծրագրերի վերաբերյալ նման տեղեկությունները:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահական ընտրություններն անցկացվեցին նոյեմբերի 3-ին, սակայն Թրամփը չի ընդունում պարտությունը և հայտարարում է, որ մտադիր է դիմել դատարաններ՝ ձայները վերահաշվարկելու պահանջով, քանի որ, նրա կարծիքով, ընտրություններում եղել են բազմաթիվ խախտումներ դեմոկրատների կողմից: