Իրանի խորհրդարանը վճռակամ է՝ ամրապնդելու երկրի պաշտպանությունը
Իրանի իսլամական խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի ղեկավարը հայտարարել է երկրի պաշտպանությունն ուժեղացնելու հարցում խորհրդարանի վճռականության մասին: Այս մասին գրում է Pars Today-ը։
Հոջաթոլէսլամ Մոջթաբա Զուլնուրը, Մեհր գործակալությանը տված հարցազրույցում, շեշտելով երկրի պաշտպանական բյուջեի կարևորությունը, ասել է. «Պաշտպանության ոլորտը երկրի ամենակարևոր բաժինն է, և խորհրդարանը, հատկապես Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովը, կաշխատեն երկրի պաշտպանությունն էլ ավելի ամրապնդելու և այս ոլորտի խնդիրները լուծելու ուղղությամբ»:
Նա հավելել է, որ հաշվի առնելով Իսլամական Հանրապետության թշնամիների սպառնալիքները, երկրի պաշտպանական կարողությունը պետք է ուժեղացնել մինչև ամենավերջին հնարավորությունը: