Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին միացել են Ախուրյան, Հովտաշեն, Մարմաշեն համայնքները
ՀՅԴ Շիրակի ֆեյսբուքյան էջում նշված է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին միացել են Ախուրյան, Հովտաշեն, Մարմաշեն համայնքները։
«Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ազատան, Բենիամին, Ախուրյան, Հովտաշեն, Մարմաշեն համայնքների ղեկավարներն ու համայնքապետարանների աշխատակազմերը, Մարմաշեն համայնքի ավագանու անդամների և վարչական ղեկավարների գերակշիռ մեծամասնությունը միացել են հանրապետության բազմաթիվ համայնքներին և պահանջում են Հայաստանի ապազգային և ապաշնորհ իշխանությունների՝ վարչապետի և կառավարության անհապաղ հրաժարականն ու անցնցում հեռացումը։
Կոչ ենք անում մարզի բոլոր համայնքների ղեկավարներին և ավագանիների անդամներին՝ ժամ առաջ միանալ հրաժարականի պահանջին և փրկել Հայաստանի ու հայ ժողովրդի պատիվն ու արժանապատվությունը»,-նշված է հայտարարությունում։
Հարակից հրապարակումներ`
- Ավելի քան 150 փաստաբաններ հայտարարություն են տարածել՝ պահանջելով վարչապետի հրաժարականը
- Դավիթ Համբարձումյանը կոչ է անում մյուս համայնքներին էլ միանալ Փաշինյանի հրաժարականի պահանջին
- Հայաստանում ապրող եզդիները ևս Փաշինյանի հրաժարականն են պահանջում
- Սյունիքի համայնքների ղեկավարներն ու ավագանու անդամները պահանջում են Փաշինյանի հրաժարականը
- Ավշարի համայնքապետարանը, համայնքի ղեկավարի գլխավորությամբ և Քասախի համայնքի ղեկավարը պահանջում են Փաշինյանի հրաժարականը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան