Փաշինյանի առաջիկա լայվի դրույթներից. Մարինե Սուքիասյան
Այլընտրանքային նախագծեր խմբի փորձագետ Մարինե Սուքիասյանը հերթական հոդվածն է ներկայացրել «Փաշինյանի առաջիկա լայվի դրույթներից» վերնագրով.
1. Ինձ մեղադրում են, որ իմ ստորագրած թղթով վտանգներ են առաջացել Կապանի օդանավակայանի համար՝ մոռանալով նշել, որ այդ համաձայնագրով մեզ են մնում «Զվարթնոց» օդանավակայանն ու Գյումրիի օդանավակայանի մի մասը։
2. Ինձ մեղադրում են, որ մեր տարածքով անցնելու է Ադրբեջանի երկու հատվածները կապող երկաթուղին՝ մոռանալով նշել, որ այդ համաձայնագրով մեր լիակատար վերահսկողության տակ են մնում Մանկական երկաթուղին և Հրազդանի կիրճի բարձունքները։
3. Ինձ մեղադրում են, որ Ադրբեջանին են հանձնվել Դադիվանքն ու Ղազանչեցոցը՝ մոռանալով նշել, որ պայմանագրով մեզ են մնում են Աբովյան-Սայաթ Նովա խաչմերուկի Սուրբ Աննան և Կոնդի Սուրբ Հովհաննեսը։
4. Ինձ մեղադրում են, որ ես պատերազմը շուտ չեմ կանգնեցրել՝ ունենալով նման մի քանի հնարավորություն՝ մոռանալով ասել, որ 90-ականների պատերազմը տևել է 4 տարի, իսկ այս անգամ ընդամենը՝ 44 օր։
5. Ինձ մեղադրում են Ռուսաստանի հետ վատ հարաբերություններ ձևավորելու մեջ՝ մոռանալով նշել, որ ընդամենը 44 օրում ես Վլ. Պուտինին զանգել եմ շատ ավելի, քան նախկինները իրենց ողջ գործունեության ընթացքում։
6. Ինձ մեղադրում են, որ ճակատագրական բոլոր որոշումները, այդ թվում՝ կապիտուլյացիան, կայացրել եմ միակամ, խորհրդակցելով ընդամենը մի քանի հոգու հետ, մոռանալով, որ 90-ականներին Ղարաբաղի ղեկավարությունը՝Ռոբերտ Քոչարյանն ու իր զինակիցները, Շուշին և մյուս բնակավայրերն ազատագրելիս դարձյալ որոշումները կայացրել են նեղ խմբով՝ տեղյակ չպահելով հանրությանը։
7. Ինձ մեղադրում են, որ հեղափոխական վարչապետը շատ արագ ընտելացավ ճոխ կյանքին՝ կառավարական ամառանոցներ, ուղղաթիռ, նոր մեքենաներ և այլն՝ մոռանալով, որ ես Հիսուսի նման որևէ կարևորություն չեմ տալիս նյութական արժեքներին։
8. Ինձ մեղադրում են մեր հազարավոր տղաների մահվան մեջ՝ մոռանալով նշել, որ մեր կառավարության ջանքերով մենք զոհեր չունեցանք կանանց շրջանում»։
Հարակից հրապարակումներ`
- Մարինե Սուքիասյան. Քոչարյանի դատավարության ավարտը
- Ալիևի ստորացումներին չարձագանքող Փաշինյանը ամբողջ գիշեր չի քնել և մտածել է ինչ և ինչպես պատասխանել Քոչարյանին. Էլինար Վարդանյան
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին