Ըստ Մարուքյանի, այս փուլում վարչապետի թեկնածուները իրենց թիմերը չպետք է ներկայացնեն
Եզրափակելով խորհրդարանական լսումները՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն իր ելույթում անդրադարձավ հնչած ելույթներում արտահայտած մտքերին: Նա չհամաձայնեց մասնակիցներից մեկի ելույթի ժամանակ արտահայտած այն մտքի հետ, որ վարչապետի թեկնածուները պետք է ներկայացնեն իրենց թիմերը: Ըստ Մարուքյանի, եթե վարչապետի թեկնածուն ներկայացնի թիմ, այն կնշանակի, որ նա բացառում է այլ ուժերի, քաղաքական թիմերի հետ ներառական գործընթացներ տանելը և անցումնային կառավարություն ձևավորելը:
Նրա կարծիքվ, դա կարող է արվել այն բանից հետո, երբ կլինի անցումնային վարչապետի թեկնածության շուրջ կոնսենսուս, կամ կընտրվի վարչապետի թեկնածու:
Այդ ժամանակ, ըստ Մարուքյանի, բոլոր այն ուժերից, որոնք մասնակցել են այդ կոնսենսուսին, կընտրվեն իրենց ոլորտներում հաջողությունների հասած մասնագետները:
Հաստատելով, որ եղել է իր ևՎազգեն Մանուկյանի հանդիպումը կազմակերպելու առաջարկություն՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագահը հայտնեց, որ նման հանդիպում եթե լինի, ապա հրապարակային է կազմակերպվելու, քանի որ իրենք կողմ են թափանցիկ գործելաոճին:
Անդրադառնալով ելույթներում հնչած այն կարծիքին, որ Մշակույթի նախարարությունը փակելը սխալ էր՝ Մարուքյանը նշեց, որ ժամանակին իրենք պայքարել են վերոնշյալ և Գյուղատնտեսության նախարարությունների լուծարման դեմ:
Նա հիշեցրեց, որ ժամանակին «Լուսավոր Հայաստանը» պայքարում էր ԿԳՄՍ նախարարին հեռացնելու համար, և նկատելով, որ միայն հիմա վարչապետն այն արեց, պատգամավորը տարակուսանք հայտնեց, թե պատերազմի հետ ինչ կապ ուներ նախարարի հեռացումը:
«Վարչապետը փորձում է որպես շանթարգել օգտագործել իր նախարարներին և կայծակի հիմնական հարվածը իրենից հեռու պահել, բայց չի լինի այդ բանը, որովհետև հիմնական պրոբլեմն ինքն է»,-եզրափակեց Էդմոն Մարուքյանը և ներկաներին շնորհակալություն հայտնեց լսումներին մասնակցելու համար:
Հարակից հրապարակումներ`
- Մի անգամ մերժեցինք Սերժին, և տեղի ունեցան աղետալի դեպքեր. Նարինե Դիլբարյան
- Պաշտպանության նախարարի ասածից, մենք սկսեցինք ուղղակի ամաչել. Էդմոն Մարուքյան
- ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը նախաձեռնել է խորհրդարանական լսումներ
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին