Մի անգամ մերժեցինք Սերժին, և տեղի ունեցան աղետալի դեպքեր. Նարինե Դիլբարյան
«Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Նարինե Դիլբարյանը ԱԺ հանրային լսումների ժամանակ հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանի հեռանալու հարցի շուրջ ձևավորվել է հանրային կոնսենսուս, բայց կարևորեց հետագա անելիքները, քանի որ խորհրդարանի կազմը և Սահմանադրությունը չափազանց սահմանափակ ելքեր են ընձեռում և պետք է կարողանալ այդ սահմանափակ ելքերի շրջանակում գործել:
Նա գտնում է, որ իրավիճակից դուրս գալու միակ սահմանադրական ու անցնցում եղանակը խորհրդարանի միջոցով առաջ գնալն է, բայց նաև համոզմունք հայտնեց, որ այն չի արտահայտում հանրության տեսակետները: Ըստ Դիլբարյանի, հեղափոխության էյֆորիայի ֆոնին անցկացված ընտրությունները միայն սահմանափակ ուժերի էին հնարավորություն ընձեռել խորհրդարանում հայտնվելու:
«Ինչ ենք անում, ո՞վ է գալու, և ես շատ կցանկանայի, որ այդ «ովը» ճշտեինք, որ չի լինելու պարզապես անձ, այլ ծրագրի, գաղափարների համախմբում»,- հայտարարեց Դիլբարյանը և շեշտեց, որ տեսել են, թե ինչի հանգեց այն իրողությունը և պետության անվտանգությունը, երբ փորձ, մասնագիտական կարողունակություն չունեցող մարդիկ ստանձնեցին պաշտոններ՝ բազմաթիվ շենքեր գրավելով:
Նրա կարծիքով, վարչապետի թեկնածու առաջադրած բոլոր ուժերը պետք է ներկայացնեն այն թիմը, որոնց միջոցով առաջ են գնալու և լուծելու են առկա խնդիրները:
«Կրկին անձ չենք կարող ընտրել, մի անգամ մերժեցինք Սերժին, և տեղի ունեցան աղետալի դեպքեր, բացարձակ անփորձ կամ ժամանակը ցույց կտա՝ ինչպիսի իշխանություն եկավ»,- հայտարարեց Նարինե Դիլբարյանը:
Հարակից հրապարակումներ`
- Վարչապետը չի կարող բանակցել նրանց հետ, որոնք իրեն ձեռք էին առնում վերջին շրջանում. Էդմոն Մարուքյան
- Պաշտպանության նախարարի ասածից, մենք սկսեցինք ուղղակի ամաչել. Էդմոն Մարուքյան
- ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը նախաձեռնել է խորհրդարանական լսումներ
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին