Աբովյանի ավագանու 15 անդամներից 12-ը միացել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին
Աբովյան քաղաքի ավագանու 15 անդամներից 12-ը միացել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Աբովյանի ավագանու անդամներից Վահե Ամիրխանյանը։
Նա նշել է, որ իրենք պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը՝ երկրում ստեղծված իրավիճակից ելնելով։
«Ես հույս ու հավատ ունեմ, որ հրաժարականի պարագայում մեր երկրում ամեն ինչ լավ կլինի. մենք էլ այդպես ենք ուզում։ Մեր կոչը սկսվում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականով եւ ավարտվում Նիկոլ Փաշինյանի հրաժարականով»,- ընդգծել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին միացել են Ախուրյան, Հովտաշեն, Մարմաշեն համայնքները
- Ավելի քան 150 փաստաբաններ հայտարարություն են տարածել՝ պահանջելով վարչապետի հրաժարականը
- Փաստաբան. Տեսնենք, թե այս հանձնարարության ֆոնին Նիկոլի հրաժարականը պահանջող քանի քաղաքացու տուն է առավոտյան խուզարկվելու…
- Դավիթ Համբարձումյանը կոչ է անում մյուս համայնքներին էլ միանալ Փաշինյանի հրաժարականի պահանջին
- Հայաստանում ապրող եզդիները ևս Փաշինյանի հրաժարականն են պահանջում
- Սյունիքի համայնքների ղեկավարներն ու ավագանու անդամները պահանջում են Փաշինյանի հրաժարականը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան