Պուտինը Մերկելի հետ քննարկել է ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ։ Կրեմլի կայքի փոխանցմամբ, մանրամասն կերպով քննարկվել է ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակը:
«Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է ռազմական գործողությունների դադերացման նպատակով ձեռնարկված միջնորդական ջանքերի, ինչպես նաև ռուս խաղաղապահների գործունեության մասին, որոնք Բաքվի ու Երևանի խնդրանքով տեղակայվել են շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով: Ընդգծվել է, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահների ու Հայաստանի վարչապետի հայտարարության մեջ արձանագրած պայմանավորվածությունների հետևողական իրականացումը նպաստում է տարածաշրջանում իրադրության ընդհանուր կայունացմանը»,-ասվածէ պաշտոնական հաղորդագրության մեջ։
Շեշտվել է ռազմական գործողություններից տուժած բնակչւթյան խնդիրների լուծման կարևորությունը։ Այդ կապակցությամբ անհրաժեշտ է համարվել մասնագիտացված միջազգային կազմակերպությունների միանալն այն աշխատանքին, որն իրականացնում է Ռուսաստանում ստեղծված Հումանիտար արձագանքման կենտրոնը։
Ըստ աղբյուրի, արտահայտվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հետագա համագործակցության փոխադարձ պատրաստակամություն:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան