Լավրով. Երևանը հետաքրքրություն է ցուցաբերում կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութի նկատմամբ
Մոսկվան առաջարկում է Լեռնային Ղարաբաղի հումանիտար արձագանքման կենտրոնի աշխատանքներում ներգրավել այլ պետությունների, մասնավորապես Հայաստանին և Ադրբեջանին: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանի հետ բանակցություններից հետո կայացած համատեղ ասուլիսում:
«Բանակցություններն անցել են ավանդական ջերմ, դաշնակցային, ռազմավարական-գործընկերային մթնոլորտում, ինչպես մեզ մոտ ընդունված է ասել, լիովին համապատասխան այն մթնոլորտին, որը միշտ որոշում է Մոսկվայի և Երևանի միջև կապերի զարգացումը: Բոլորովին վերջերս՝ նոյեմբերի 21-ին, Ռուսաստանի Դաշնությանն ախագահի հանձնարարականով Երևան էր այցելել Ռուսաստանի միջգերատեսչական պատվիրակություն: Այցելել էր նաև Բաքու:
Երևանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ, արտաքին գործերի նախարարության, ՊՆ-ի, տնտեսական գերատեսչությունների գործընկերների հետ զրույցի ընթացքում մենք մանրամասնորեն քննարկեցինք իրավիճակը, որը ստեղծվեց նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հայտարարության ստորագրումից հետո: Եվ ի՞նչ խնդիրներ են ծագում այս առումով մեր բոլորի համար՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի ամբողջական կարգավորման շահերից ելնելով, և Ռուսաստանի և Հայաստանի միջև երկկողմ կապերի զարգացման համատեքստում», - ասել է Լավրովը:
ՌԴ ԱԳ նախարարի խոսքով, գոհ են, գրեթե մեկ ամիս է զինադադարը պահպանվում է, փախստականները վերադառնում են: Ըստ նրա, առաջընթաց կա զոհվածների, գերիների մարմինների փոխանակման, անհետ կորածների որոնման գործընթացում:
«Չնայած, ինչպես արդեն նշել ենք այսօր, մենք շահագրգռված ենք հնարավորինս շուտ լուծել այս սուր մարդասիրական խնդիրները: Եվ այսօր մենք նախանշեցինք մի շարք քայլեր այս ուղղությամբ», - նշել է Ս. Լավրովը:
Նա ասել է, որ խոսել են նաև հումանիտար արձագանքման կենտրոն ստեղծելու հետ կապված հարցերի մասին. «Սա Ռուսաստանի նախագահ Պուտինի նախաձեռնությունն է: Մենք առաջարկել ենք այս կենտրոնը դարձնել միջազգային՝ Հայաստանի և Ադրբեջանի մասնակցությամբ: Այժմ քննարկվում են նման նախաձեռնության գործնական խնդիրները, դրա իրականացմանը կմասնակցեն Ռուսաստանի շատ նախարարություններ և գերատեսչություններ»:
Լավրովի խոսքով, նոյեմբերի 9-ին Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հայտարարության մեջ ամրագրված միջոցառումները սկսում են իրականացնել «հնարավորինս արդյունավետ»: Նա նշել է, որ Մոսկվան ողջունելու է Բաքվի և Երևանի կողմից Լեռնային Լեռնային իրավիճակի կարգավորմանն ուղղված ցանկացած քայլ, բայց իրենք պետք է որոշեն բարձր մակարդակի վրա շփումների ժամանակը:
Ինչպես նշել է ՌԴ արտգործնախարարը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կայուն կարգավորման երաշխիքը «տարածաշրջանում այնպիսի կյանքի ապահովումն է, որը կհամապատասխանի բոլոր ազգային և էնիկ խմբերի շահերին»:
«Մենք կողջունենք ցանկացած քայլ, որը կողմերը պատրաստ են ձեռնարկել այս ուղղությամբ, մենք կխրախուսենք նրանց դա անել: Դուք նշեցիք ամենաբարձր մակարդակով հնարավոր շփումների մասին: Երբ դա կարող է տեղի ունենալ, իհարկե, մեր ադրբեջանցի և հայ գործընկերները պետք է որոշեն»,- նշել է Լավրովը:
Նա ասել է, որ Լեռնային Ղարաբաղի հարցով ՄԱԿ-ի գնահատման առաքելությունը տարածաշրջան կմեկնի դեկտեմբերի կեսերին:
Ըստ Լավրովի, բանակցությունների ընթացքում կողմերը նշել են ընդհանուր սանիտարահամաճարակային տարածությունն ամրապնդելու համար ինտեգրացիոն ընդհանուր ասոցիացիաներում ջանքերի ավելացման անհրաժեշտությունը:
«Երկկողմ ձևաչափով Ռուսաստանը կշարունակի մատակարարել իր հայ ընկերներին անվճար շարժական լաբորատորիաներ, թեստ-համակարգեր, ռեագենտներ և բժշկական սարքավորումներ: Երևանը հետաքրքրություն է ցուցաբերում ռուսական հակավիրուսային պատվաստանյութի օգտագործման հարցում», - ասել է ռուս նախարարը:
Լավրովն ընդունել է իր հայ գործընկերոջ` Երևան այցելելու հրավերը:
«Ես հաճույքով կգամ: Ժամկետների շուրջ մենք լրացուցիչ կպայմանավորվենք», - Այվազյանի հետ բանակցություններից հետո ասել է Լավրովը:
Հարակից հրապարակումներ`
- Լավրովի հետ հանդիպմանը Այվազյանը բարձրաձայնեց հայ գերիների նկատմամբ ադրբեջանցիների բարբարոսությունների մասին
- Լավրով. Մեր խաղաղապահների միջոցով ամեն ձևով կնպաստենք գերիների հնարավորինս շուտ փոխանակմանը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին