Ապագա կառավարության կազմի թեզիսները. Ստեփան Դանիելյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը սարկաստիկ ներկայացրել է ապագա կառավարության կազմի թեզիսները։
«- Հայաստանում այլեւս քաղաքականությամբ չպետք է զբաղվեն քաղաքականության հետ կապ ունեցող մարդիկ, պետք է գա նոր թիմ, որը բաղկացած կլինի նոր մարդկանցից, քաղաքականությամբ չարատավորվածներից։
- Բանակը պարտություն է կրել, բանակաշինությամբ պետք է զբաղվեն բանակի հետ կապ չունեցած մարդիկ, մաքուր կենսագրությամբ։ Ցանկալի կլինի մաքուր կենսագրություն ունեցող իրավապաշտպանները։
- Մեր գիտությունը տապալվել է, դրա համար գիտությամբ պետք է զբաղվեն գիտության հետ կապ չունեցող ու այդ պարտության բեռը չկիսող մարդիկ։ Ցանկալի կլինի արտասահմանից եկած։
- Մենք պարտվել ենք մշակույթի ոլորտում, մշակույթով ու կրթությամբ պետք է զբաղվեն մշակույթի ու կրթության հետ կապ չունեցող մարդիկ, ցանկալի է երիտասարդներ, որոնք իրենց մշակույթով ու կրթությամբ չեն արատավորել։
- Տնտեսությունը պետք է վստահել տնային տնտեսուհիներին՝ հարկահավաքության լավագույն մասնագետներին, որոնք ամենաարդար ձևով կբաշխեն ժողովրդից թալանած ետ բերած փողերը։
- Նոր վարչապետը պետք է լինի նոր դեմք, որն առհասարակ ոչնչով չի զբաղվել ու իրեն չի արատավորել կառավարման փորձով։ Ցանկալի կլինի, որ լինի նորագույն սերնդից ու մերժի բոլորին»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան