ՎՏԲ-Հայաստան Բանկը տեղեկացնում է իր հաճախորդ ֆիզիկական անձանց ավանդների երաշխավորման պայմանների բարելավման մասին
ՎՏԲ-Հայաստան Բանկը տեղեկացնում է իր հաճախորդ ֆիզիկական անձանց ավանդների երաշխավորման պայմանների և կարգի բարելավման մասին:
Բանկից հայտնում են, որ «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխության արդյունքում` 2020թ. դեկտեմբերից սկսած կիրառվում են ֆիզիկական անձանց երաշխավորված ավանդների հետևյալ նոր` բարձրացված սահմանաչափերը.
• Եթե նույն բանկում հաճախորդն ունի միայն դրամային ավանդ, ապա ավանդի երաշխավորման առավելագույն չափը կազմում է 16 մլն ՀՀ դրամ,
• Եթե նույն բանկում հաճախորդն ունի միայն արտարժութային ավանդ, ապա ավանդի երաշխավորման առավելագույն չափը կազմում է 7 մլն ՀՀ դրամ,
• Եթե նույն բանկում հաճախորդն ունի միաժամանակ և՛ ՀՀ դրամով, և՛ արտարժույթով ավանդ, և եթե դրամային ավանդը 7 մլն ՀՀ դրամից պակաս է, ապա ավանդի երաշխավորման առավելագույն չափը կազմում է 7 մլն ՀՀ դրամ (դրամային ավանդը երաշխավորվում է ամբողջությամբ, իսկ արտարժութային ավանդը՝ 7 մլն ՀՀ դրամի և հատուցման ենթակա դրամային ավանդի տարբերության չափով),
• Եթե նույն բանկում հաճախորդն ունի միաժամանակ և՛ ՀՀ դրամով, և՛ արտարժույթով ավանդ, և եթե դրամային ավանդը 7 մլն ՀՀ դրամից ավելի է, ապա ավանդի երաշխավորման առավելագույն չափը կազմում է 16 մլն ՀՀ դրամ (երաշխավորվում է միայն դրամային ավանդը):
Երաշխավորման նոր սահմանաչափերը տարածվում նաև արդեն գործող ավանդային պայմանագրերի վրա:
ՎՏԲ-Հայաստան Բանկը հիշեցնում է, որ միևնույն բանկում մեկ ավանդատուի բոլոր դրամային ավանդները համարվում են մեկ դրամային ավանդ, իսկ բոլոր արտարժույթային ավանդները՝ մեկ արտարժութային ավանդ: Եթե ֆիզիկական անձն ունի ավանդներ ՀՀ տարբեր բանկերում, ապա ավանդների երաշխավորման սահմանաչափերը գործում են յուրաքանչյուր բանկում գործող ավանդի համար առանձին:
Ավանդների հատուցման երաշխավորողն է Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը՝
«Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձայն:
Բանկից հիշեցնում են, որ ՎՏԲ-Հայաստան Բանկում գործում է «Շահավետ ներդրում» ավանդային ակցիա: Մինչև սույն թվականի դեկտեմբերի 30-ը ձևակերպելով «Շահավետ» ՀՀ դրամով ավանդատեսակը 365-730 օր ժամկետով տարեկան 10% տոկոսադրույքով՝ հաճախորդներին տրվում է հնարավորություն օնլայն խաղարկության ընթացքում կրկնապատկելու ավանդի տոկոսադրույքը՝ հասցնելով 20% (տարեկան եկամտաբերությունը 10%-ի դեպքում կազմում է 9.97%, 20%-ի դեպքում՝ 19.95%, տոկոսագումարից գանձվող եկամտային հարկը կազմում է 10%):
Ավանդների երաշխավորման պայմանների և ավանդային ակցիայի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ Բանկի պաշտոնական կայքում՝ https://www.vtb.am/am/secondary/avandneri-erashkhavorutyun և https://www.vtb.am/am/promotion/shahavet-nerdrowm հղումներով, Բանկի մասնաճյուղերում կամ զանգահարելով Բանկի Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Հարակից հրապարակումներ`
- ՎՏԲ-Հայաստան Բանկը երկարաձգում է «Շահավետ ներդրում» ակցիան
- ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձեռք բերել վճարային մատանիներ իջեցված արժեքով
- ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է շահավետ պայմաններ՝ ՀՀ այլ ֆինանսական կազմակերպություններից գույքի գրավադրմամբ վարկեր գնելու նպատակով
- ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ուսանողական վարկեր՝ բարելավված պայմաններով
- ՎՏԲ-Հայաստան Բանկը «Տոյոտա Երևան» ավտոսրահի հետ համատեղ հայտարարում է ավտովարկավորման աննախադեպ պայմանների մասին