Վազգեն Մանուկյանն այսօր հանդիպել է քաղաքագետների, ռազմական և մեդիա փորձագետների հետ
Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանն այսօր հանդիպել է մեկ տասնյակից ավելի քաղաքագետների, ռազմական և մեդիա փորձագետների հետ։ Այս մասին տեղեկանում ենք շարժման ֆեյսբուքյան էջից։
«Հայաստանի և հայ ժողովրդի անվտանգությունից մինչև սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակ, ներքաղաքական ճգնաժամ, հասարակական լարվածություն, անգամ սոցիալական ցանցերում անվերահսկելի տեղեկատվական և քարոզչական գրոհներ կամ այլ կերպ ասած՝ ֆեյքային պատերազմներ․ ահա այս հարցերի շուրջ է ծավալվել բաց և անկեղծ զրույց Վազգեն Մանուկյանի հետ։
Հանդիպման մասնակիցներն իրենց հուզող հարցերն են ներկայացրել Շարժման վարչապետի թեկնածուին, լսել նրա տեսակետերն ու պատկերացումները ծանրագույն այս ժամանակաշրջանում ստեղծված խնդիրները հաղթահարելու հնարավորությունների, մեր պետության ապագայի վերաբերյալ, առաջարկել նոր գաղափարներ ու լուծումներ։
Վազգեն Մանուկյանի հետ այս ձևաչափով հանդիպումները շարունակական են լինելու»,- ասվում է տարածված հաղորդագրությունում։
Հարակից հրապարակումներ`
- Հաջորդ հաղթանակի կերտման՝ Վազգեն Մանուկյանի ծրագիրը
- Վազգեն Մանուկյանի և քաղաքական ուժերի ղեկավարների գլխավորությամբ մեկնարկեց երթ՝ դեպի կառավարական առանձնատուն
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին