Ցավալին այն է, որ մենք միմյանց նկատմամբ շարունակում ենք թշնամությամբ շնչել. Տիգրան Աբրահամյան
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Չկասկածեք, որ այն մարդիկ, ովքեր տարբեր հարթակներում իրենց թույլ են տալիս անհարգալից վերաբերմունք մեր արցախցի հայրենակիցների նկատմամբ, ինչ որ պահի նույնն անելու են սյունիքցիների, լոռեցիների, գյումրեցիների կամ երևանցիների նկատմամբ։
Կարևոր չէ, թե պատերազմ կլինի, թե մեկ այլ ողբերգություն, ցավալին այն է, որ մենք միմյանց նկատմամբ շարունակում ենք թշնամությամբ շնչել, իրար ձեռք մեկնելու փոխարենը հակառակն ենք անում։
Ես սրա մասին չէի խոսի, եթե այդ մաղձը հասանելի չլիներ մեր այն հայրենակիցներին, ովքեր այսօր ծանր, ողբերգական օրեր են ապրում։
Էլ ի՞նչ պետք է մեր հետ պատահի, որ խելքներս գլուխներս գա»։
Հարակից հրապարակումներ`
- Տիգրան Աբրահամյան. Առավել քան երբևէ, մենք բոլորս միմյանց կարիքն ունենք
- Տիգրան Աբրահամյան. Պատկերացնում եմ, թե ինչ է վարչապետի այս հայտարարության մասին մտածում Արցախի հերոս Քյոխը
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան