ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառով Իրանին արգելվել է գնել կորոնավիրուսի պատվաստանյութը
Իրանի Կենտրոնական բանկի տնօրենը, հայտարարելով, որ կորոնավիրուսի պատվաստանյութի (covax) գնումը պետք է կատարվի Առողջապահության համաշխարհային կազմակերպության պաշտոնական ճանապարհներով, ասել է .«ԱՄՆ կառավարության անմարդկային պատժամիջոցների և OFAC թույլտվություն ստանալու անհրաժեշտության պատճառով, Իրանը պատվաստանյութը գնելու և արտարժույթը վճարելու համար հարցում խոչընդոտի առաջ է կանգնած»: Այս մասին գրում է Pars Today-ը։
Աբդոլնասեր Հեմաթին իր ինստագրամյան էջում գրել է. «Որոշ շրջանակներ, փորձում են ձևացնել, թե ԱՄՆ-ի անմարդկային պատժամիջոցները չեն տարածվում դեղորայքի վրա»:
Հեմաթին հավելել է, որ Արժույթի միջազգային հիմնադրամը, Միացյալ Նահանգների ճնշման և սպառնալիքների ներքո և նույնիսկ տնտեսական կամ իրավական խոչընդոտների բացակայության դեպքում, չի համարձակվում Իրանի մարդասիրական վարկի տրամադրման հարցը բարձրացնել տնօրենների խորհրդում:
Վաշինգտոնի միակողմանի և ճնշող պատժամիջոցները, որոնք ներառում են հիմնական ապրանքներն այդ թվում՝ դեղորայք և բժշկական միջոցներ, բազմաթիվ խնդիրներ են առաջացրել Իրանի ժողովրդի, հատկապես կորոնավիրուսային հիվանդությամբ վարակված հիվանդների համար:
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում