««Իմ քայլի» թուրքասեր պատգամավոր Մարիա Կարապետյանը կարծում է՝ Ադրբեջանում հայ գերիներին լավ են վերաբերվում»
Այսօր ԱԺ-ում հայտարարությունների ժամին «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը հայտարարեց, որ իշխանությունը միտումնավոր խոչընդոտել է նաև կեղծարարության միջոցով ռազմագերիների հարցով հրապարակային նիստի անցկացմանը` այն դարձնելով փակ: Ի դեպ, նրա ելույթի ընթացքում ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը բարձրախոսը միացրած արձագանքեց. «Սուտ ես ասում»։
Անի Սամսոնյանն արհամարհեց ռեպլիկն ու շարունակեց, որ նիստը փակ անցկացնելու հարցում հատկապես շահագրգռված է եղել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը։
«Ես ցավով եմ նշում, որ այս խորհրդարանում կա մի իշխանական պատգամավոր, որի համար ռազմագերիների թեման կարող է տեղավորվել քաղաքական դիվիդենտներ շահելու մտածողության շրջանակներում:
Այդ պատգամավորը, որը հայտնի է բոլորին որպես թուրքասեր, Մարիա Կարապետյանն է, որն ամենաշատն էր շահագրգռված, որ քննարկումը լինի փակ: Տարօրինակն այն է, որ տիկին Կարապետյանը կարծում է՝ մեր ռազմագերիների հետ Ադրբեջանում շատ լավ են վարվում: Ես կարծում եմ՝ այդպիսի մարդը խորհրդարանում անելիք չունի: Թող գնա Բաքու և մեր ռազմագերիների մասին հայտնի տեղեկություններ, եթե այդքան վստահ է, որ մեր ռազմագերիների հետ Ադբեջանում լավ են վարվում»: