Ապարանի համայնքապետը և վարչական ղեկավարները ևս պահանջում են Փաշինյանի հրաժարականը
«Իրավունք»-ը տեղեկացել է, որ քիչ առաջ Նիկոլ Փաշինյանի ու նրա կառավարության հրաժականի պահանջով հստակ հայտարարությամբ են հանդես եկել Արագածոտնի մարզի Ապարան խոշորացված համայնքի համայնքապետը և վարչական ղեկավարները։
Ըստ աղբյուրի, տեքստում մասնավորապես ասվում է.
Սիրելի՛ հայրենակիցներ.
Հայաստանն ու Արցախը կանգնած են արհավիրքի առաջ, երկիրն աղետի շեմին է։
Հայրենիքի համար ճակատագրական այս օրերին բազմաթիվ հարցեր շարունակում են մնալ անպատասխան և չլուծված։ Մենք կորցրել ենք Արցախի զգալի մասը, ունենք հազարավոր զոհեր, անհետ կորածներ, գերիվարվածներ, տնտեսական ու հումանիտար բազում խնդիրներ, որոնք չեն լուծվում պետական մակարդակում, քանի որ կառավարման ամբողջ համակարգն անգործության է մատնված։ Յուրաքանչյուր րոպեն թանկ է և կարող է անդառնալի հետևանքներ ունենալ։
Ստեղծված իրավիճակում ամեն օր էլ ավելի ենք համոզվում, որ գործող իշխանությունն անկարող է չեզոքացնել մեզ սպառնացող աղետը, ուստի պահանջում ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականը։
Մեր պահանջը քաղաքական շահարկումների խնդիր չէ, այլ հայրենիքի փրկության, Հայաստանի և Արցախի բնակչության անվտանգության ապահովման հարցն է, որը վաղը կարող է շատ ուշ լինել:
Ուստի, հրատապ անհրաժեշտություն է ժամանակավոր կառավարության ձևավորումը, որը պետք է գործի երկիրն աղետալի վիճակից հանելու վճռականությամբ։
Այսպիսով, պետք է բոլորս ոտքի կանգնենք և ոչ ասենք այս կործանարար իրավիճակին»։
Հարակից հրապարակումներ`
- Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով քաղաքացիները փակել են Ազատության պողոտան
- Արարատի մարզի ևս մեկ գյուղի ավագանի միացել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին
- Արամ Առաջինը Նիկոլ Փաշինյանին կոչ է անում հրաժարական տալ
- Աբովյանի ավագանու 15 անդամներից 12-ը միացել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին
- Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին միացել են Ախուրյան, Հովտաշեն, Մարմաշեն համայնքները
- Դավիթ Համբարձումյանը կոչ է անում մյուս համայնքներին էլ միանալ Փաշինյանի հրաժարականի պահանջին
- Հայաստանում ապրող եզդիները ևս Փաշինյանի հրաժարականն են պահանջում
- Սյունիքի համայնքների ղեկավարներն ու ավագանու անդամները պահանջում են Փաշինյանի հրաժարականը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան