Վանեցյան. Փաշինյանը չի տիրապետում իրավիճակին
Հասարակության մեջ կա գրեթե 100 տոկոսով կոնսենսուս, որ Նիկոլ Փաշինյանն այլևս չպետք է պաշտոնավարի։ ՀՀ-ն և առհասարակ հայ ժողովուրդը չի կարող ունենալ պարտված առաջնորդ։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը՝ համոզմունք հայտնելով, որ Ն.Փաշինյանը կհեռանա։
«Անհնազանդության ակցիաները, վեհափառների հայտարարությունը, Հանրապետության նախագահի հայտարարությունը, տարբեր հեղինակավոր մարդկանց, քաղաքացիների, ՀՀ քաղաքների, համայնքների, գյուղերի հայտարարությունները խոսում են այն մասին, որ կա 100 տոկոսանոց կոնսենսուս, որ Նիկոլը պետք է գնա և նա գնալու է, նա այլ ճանապարհ չունի, ուղղակի այլ ճանապարհ չունի։ Եթե այսօր որոշում կայացնի գնալու մասին, շատ ավելի լավ ճիշտ կլինի, որովհետև ամեն մի օր ավել մնալն ուղիղ սպառնալիք է մեր երկրին»,- նշել է Վանեցյանը։
Ինչ վերաբերում է կառավարության դիմաց ի աջակցություն Փաշինյանի տեղի ունեցած ակցիային, որին մասնակցում էր մի քանի տասնյակ մարդ՝ Ա.Վանեցյանն ընդգծել է. «Եթե այսքան մարդ է մնացել Նիկոլին աջակցող, ուրեմն ավելի լավ է Նիկոլը գլուխն առնի, փախչի այս երկրից»։
Որն է լինելու Փաշինյանի հրաժարականին հասնելու ուղին, երբ ռազմական դրությունը չի վերացվում, ինչը թույլ կտա բարձրացնել Փաշինյանին անվստահություն հայտնելու հարցը, իսկ վերջինս էլ իր նախաձեռնությամբ կարծես թե չի պատրաստվում հրաժարական ներկայացնել դիտարկմանն ի պատասխան Ա.Վանեցյանը նկատել է. «Փաշինյանի օրակարգում հրաժարականի հարց կա, վերջինս չի տիրապետում իրավիճակին, չի տիրապետում իրականությանը, դուրս է եկել իրականությունից, բայց շատ արագ կհասկանա, կվերադառնա բանականության դաշտ և կներկայացնի հրաժարական»։
Հարակից հրապարակումներ`
- Արթուր Վանեցյան. Իշխանությանը խորհուրդ եմ տալիս սթափվել ու չդիմել արկածախնդրության
- Արթուր Վանեցյան. Փաշինյանն օր առաջ հեռանալու որոշում պետք է կայացնի, հակառակ դեպքում կունենանք անվտանգության ու տնտեսական նոր խնդիրներ
- Փաշինյանը, եթե մի փոքր պարտքի զգացում ունի՝ դեպի հայրենիք, վայրկյան առաջ պետք է թողնի իր պաշտոնը. Վանեցյան
- Վանեցյան. Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի համար արել է ավելին, քան Ադրբեջանի բոլոր ղեկավարները միասին
- Վանեցյան. Վարչապետի աթոռը զբաղեցնող մարդը քաղաքական դիակ է, ու այլևս երբեք կյանքի նշույլներ չի կարողանա ցույց տալ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան