Գեղարքունիքում պահանջում են «առանց Նիկոլ Հայաստան»
Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով մայրքաղաքում և մարզերում բողոքի ակցիաներ են իրականացվում։
Գեղարքունիքի մարզում ևս բողոքի ցույցեր են։
Մարզպետարանի դիմաց հավաքված քաղաքացիները պնդում են՝ կապիտուլյացիոն փաստաթուղթ ստորագրած և հայրենիք հանձնած Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա։
«Նրանց լկտիությունն այն աստիճանի է հասել, որ որևէ կերպ չեն ուզում հրաժարական տալ։ Օրեր առաջ «Հայրենիքի փրկության շարժման» կողմից վարչապետի թեկնածու առաջադրվեց Վազգեն Մանուկյանը, իսկ ներկայիս վարչապետի պաշտոնը զբաղեցնող մարդուն տրվել էր ժամանակ՝ հրաժարական տալու և անցնում հեռանալու։ Փաշինյանն այդ կամքը չունեցավ»,- նշում են ակցիայի մասնակիցները։
Նրանք նշում են, որ անելու են ամեն հնարավորը՝ սատար կանգնելու մեր պետությանը.«Ամբողջ աշխարհն այսօր խոսում է հայ զինվորից, հայ սպայից ու հայոց փառապանծ բանակից։ Մենք պայքարող տեսակ ենք, իսկ այսօրվա իշխանությունները, որ պետությանը տարան պարտության, անամոթի պես ասում են, որ հայ զինվորը փախել է։ Հայ զինվորը մինչև արյան վերջին կաթիլ չի լքել սահմանը։ Այո, եղել են դեպքեր, երբ կամավորները նահանջել են, դա էլ արդյունքն է նրա, որ նորմալ կառավարում, կազմակերպվածություն չի եղել»։
Ակցիայի մասնակիցները կոչ են անում ոտքի կանգնել ու պահանջել ապիկար իշխանությունների հրաժարականը։
«Թուրքի դեմ կզած իշխանությունը չի կարող բանակցել, չի կարող հօգուտ ՀՀ-ի որևէ բանակցություն վարել։ Մենք ահազանգում ենք, որ թուրքը մտել է Սոթքի ոսկու հանք, ամբողջ պետական ապարատը մեկ մարդու նման մեզ հակառակն է ուզում ապացուցել։ Մեր աչքի տեսածը ուզում են մեզ խաբել. ստով երկիր կառավարել չի կարելի։ Հայի հպարտությունը դեռ ոչ ոք չէր կարողացել այսպես նվաստացնել»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։
Նրա խոսքին հաջորդեցին «Առանց Նիկոլ Հայաստան» վանկարկումները։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ի հանրահավաքում «Հայրենիքի փրկության շարժումը» Նիկոլ Փաշինյանին ժամանակ էր տվել՝ մինչև դեկտեմբերի 8-ը ժամը 12.00, որպեսզի վերջինս հրաժարական տա։
Հակառակ դեպքում, ըստ շարժման մասնակիցների, իրենց սահմանադրական ճանապարհով՝ այդ թվում նաև բողոքի և անհնազանդության ակցիաներով են պահանջելու Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
Հարակից հրապարակումներ`
- Ականատես. Արտաշատում ակցիայի ժամանակ սադրանքների է դիմել մարզպետի օգնականը
- Քաղաքացիները փակեցին Տիգրան Մեծի պողոտան
- «Դավաճանը ժամ առաջ պետք է հեռացվի իշխանությունից». Փակ է Սախարովի հրապարակը
- «Նիկոլ, դավաճան». քաղաքացիները փակեցին Աբովյան-Սայաթ-Նովա խաչմերուկը
- Անհնազանդության ակցիայի մասնակիցներն ահազանգում են սադրիչների ու սադրանքների մասին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին