Թուրքիայից հովանավորվող սիրիացի ապստամբները հրետակոծել են սիրիական Աին Իսսա քաղաքը և հարակից մի քանի գյուղեր
Կիրակի օրը սիրիացի ապստամբ մարտիկները, որոնց աջակցում է թուրքական զինուժը, հրետանային հարձակումներ են իրականացրել Սիրիայի հյուսիսում գտնվող Աին Իսսա քաղաքի և հարակից մի քանի գյուղերի վրա։ Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։
Ներկայումս Այն Իսան վերահսկվում է «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում ԱՄՆ-ի գլխավոր գործընկերը հանդիսացող, քրդերի գլխավորած Սիրիայի ժողովրդավարական ուժերի (SDF) կողմից: Քաղաքը տեղակայված է ռազմավարական M4 մայրուղու վրա, որը Սիրիայի հյուսիս-արևելքը կապում է երկրի արևմտյան մասի հետ:
«Վերջին երկու շաբաթվա ընթացքում Աին Իսսայի վրա այս հարձակումները զգալիորեն ավելացել են»,-ասել է սիրիական «North Press» գործակալության թղթակից Հոշենգ Հեսենը:
«Քաղաքից բացի, զինված խմբավորումները մի քանի անգամ թիրախավորվել են նաև ներքին տեղահանվածների ճամբարը»,- «Ամերիկայի Ձայն»-ին ասել է նա:
Ըստ «North Press» գործակալության՝ շարունակվող հրետակոծության արդյունքում վիրավորվել է առնվազն ինը խաղաղ բնակիչ, այդ թվում՝ երկու երեխա:
Թուրքիան Սիրիայի ժողովրդավարական ուժերին (SDF)-ին դիտում է որպես Թուրքիայի քրդերի աշխատավորական կուսակցության (PKK) ապօրինի խմբավորում, որն ահաբեկչական կազմակերպություն է որակվել Անկարայի և Վաշինգտոնի կողմից:
2019-ի հոկտեմբերին Թուրքիան մեծ հարձակում սկսեց Սիրիայում SDF-ի մարտիկների դեմ՝ նրանց տեղահանելով համապատասխանաբար Աին Իսսայի դեպի հյուսիս և արևելք գտնվող երկու քաղաքներից ՝ Թել Աբիադից և Ռաս ալ-Այնից:
Հաշվի առնելով, որ սիրիական սահմանի մերձակայքում թուրքական ռազմական կուտակումը շարունակվում է՝ վերլուծաբանները նշում են, որ թուրքական ուժերը կարող են սկսել նոր լայնամասշտաբ գործողություն՝ Աին Իսսան և հարակից տարածքները քրդական ուժերից գրավելու համար:
«Այս պահին ամեն ինչ հնարավոր է»,-ասել է, Սիրիայի մարդու իրավունքների կենտրոնի ղեկավար Ռամի Աբդուլռահմանը:
«The Syrian Observatory» պարբերականը հայտնել է, որ վերջին շաբաթներին այդ տարածքը «գրեթե ամենօրյա ռմբակոծության» տակ էր:
Հոկտեմբերին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մի քանի անգամ խոսել էր Սիրիայի հյուսիս-արևելքում թուրքական նոր հարձակման հնարավորության մասին:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան