Լեռնային Ղարաբաղում ռուս բժիշկներն արդեն ընդունել են ավելի քան 300 բնակչի
Անցած շաբաթների ընթացքում Ռուսաստանի ռազմական բժիշկները հետազոտել են Լեռնային Ղարաբաղի ութ բնակավայրերի ավելի քան 300 բնակիչների: Ռիա Նովոստիին հայտնել է ՌԴ Խաղաղապահ գործողությունների կենտրոնի բժշկական աջակցության կենտրոնի ղեկավար փոխգնդապետ Եգոր Դեմիդովիչը:
«Մենք արդեն այցելել ենք ութ բնակավայր, ուսումնասիրել ենք ավելի քան 300 մարդու: Այս պահին մենք աշխատում ենք միայն Ասկերանի շրջանում», -ասել է Դեմիդովիչը:
Նրա խոսքով, Ասկերանի շրջանից հետո, ամենայն հավանականությամբ, ՌԴ ռազմական բժիշկները կշարունակեն օգնություն ցուցաբերել Մարտունու շրջանի բնակիչներին:
Դեմիդովիչն ասել է, որ բժշկական բրիդագների այցելությունները կազմավորվում են բազմաֆունկցիոնալության սկզբունքի համաձայն, դրանք ներառում են թերապևտներ, վիրաբույժներ, ինչպես նաև այլ մասնագետներ՝ կախված որոշակի տարածքի կարիքներից:
«Մենք մեր հետ վերցնում ենք նաև մեր սարքավորումները: Հեռավոր վայրերում, որպես կանոն, մասնագետներ չկան, բացի բուժքույրից: Հետևաբար, մենք սարքավորումները բերում ենք մեզ հետ և աշխատում դրանցով», - նշել է նա:
Հարակից հրապարակումներ`
- Ռուս խաղաղապահների թեժ գծին ստացված դիմումների մեծ մասը Հադրութի շրջանում անհետացած զինծառայողների մասին է
- Ռուս բժիշկները Ստեփանակերտում ընդունում են տեղի հիվանդներին
- Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում ականազերծել են գրեթե 50 հա տարածք
- Ռուս խաղաղապահների շնորհիվ Բաքուն Արցախի երկու քաղաքացու է վերադարձրել հայկական կողմին