Կուսակցությունների ֆինանսական վերահսկողության լիազորությունը փոխանցվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին. Համազասպ Դանիելյան
«Օրենքի նախագծի նպատակը ՀՀ-ում ավելի առողջ քաղաքական դաշտ և այնպիսի կուսակցական համակարգ ունենալն է, որտեղ կուսակցությունները կլինեն պակաս ապագաղափարական, պակաս անձակենտրոն և հաշվետու ու թափանցիկ»,- Աժ-ում հայտնեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը՝ ներկայացնելով «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենսդրական փաթեթը:
Պատգամավորը հայտնեց, որ նախագիծը 2020 թվականի սկզբին ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով և մարտին արդեն ստացվել է կարծիքը, որի հիման վրա որաշկի փոփոխություններ են իրականացվել:
Դանիելյանը շեշտեց, որ համաճարակով պայմանավորված որոշվել էր նախագծի քննարկումը հետաձգել մինչև հանրային քննարկումներ անցկացնելը:
Շրջանցելով այն փաստը, որ խորհրդարանում այդպես էլ հանրային քննարկում չի անցկացվել, «Իմ քայլը» խմբակցության պատգամավորը հայտնեց, որ հարցում են անցկացրել և կարծում են, որ դրանով նախագծի մի զգալի մասի վերաբեյալ ունեն հանրության կարծիքը: Ըստ պատգամավորի, օրենքի նախագիծն արդարացանում է կուսակցություններից քաղաքացիների ունեցած ակնկալիքները:
Վերջինս նաև ափսոսանք հայտնեց, որ խորհրդարանական ընդդիմությունը չի մասնակցում «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկմանը:
Ներկայացնելով բովանդակային փոփոխությունները՝ Համազասպ Դանիելյանը նշեց, որ հեշտացվել է կուսակցությունների գրանցում, ընդլայնվել է ներքին ժողովրդավարությունը, որն արվել է կուսակցության համագումարի լիազորությունների ընդլայնման, դրանց գումարման հաճախակիության ավելացման, որոշումների կայացման փակ գաղտնի ռեժիմի ներմուծուման միջոցով:
Ըստ պատգամավորի, կուսակցությունների ֆինանսական թափանցիկության ավելացման նպատակով արգելվել է իրավական անձանց կողմից նրանց ուղիղ ֆինանսավորումը, իսկ ֆիզիկական անձանց համար սահմանվել է վճարի վերին շեմ:
Դանիելյանը հայտնեց, որ կուսակցությունների ֆինանսական վերահսկողության լիազորությունը Կենտրոնական ընտրական հաձնաժողովից տեղափոխվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին և վարչական, քրեական պատժամիջոցներ են նախատեսված կուսակցությունները ֆինանսավորելու, կամ ապօրինի ֆինանսավորում ներգրավելու համար:
Նոր փոփոխություններով սահմանվում է, որ կուսակցությունների ֆինանսական մուտքերն ու ելքերը լինելու են բացառապես անկանխիկ:
Հարակից հրապարակումներ`
- ԱԺ-ն քննարկում է նոր, ավելի մեղմ պատիժներով «Քրեական օրենսգրքի» ընդունման հարցը
- Քաղաքացիները և տնտեսվարողներն այսուհետ պարտավոր են վճարել դրենաժներ ջուր բաց թողնելու համար
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում