Մենք օրական կորցնում ենք 40 մլն դոլար, իսկ իշխանությունը ճշմարտությունն ասելու կամք չունի. Մելքումյան
«Այս ժամանակի ամենակարևոր հարցը հետևյալն է՝ պատերա՞զմ, թե՞՝ խաղաղություն։ Իհարկե խաղաղություն, բայց ի՞նչ գնով՝ դառը պարտությա՞ն, հազարավոր զոհերի՞, հասարակության գահավիժմա՞ն, մեր բոլորի հոգեբանության խաթարմա՞ն և հետպատերազմյան մի վիճակի՞, որից դուրս գալ չենք կարողանում»,- խորհրդարանում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը։
Նրա խոսքով, եղած հետպատերազմյան վիճակից դուրս չգալու հիմնական պատճառը գործող իշխանության, ավելի կոնկրետ՝ Նիկոլ Փաշինյանի չտված հրաժարականն է։
«Հանրային կյանքը լրիվ կազմալուծված է, պետական համակարգն իր առաքելությունը չի կատարում, մենք օրական կորցնում ենք 40 մլն դոլար, մենք չգրված, համատարած «լոքդաունի» մեջ ենք։ Այսինքն՝ բիզնեսը չգիտի՝ շարունակո՞ւմ է գործել, թե՞՝ չէ, դոլարի կուրսը դեպի վերև է գնում, ու ոչ ոք չգիտի՝ ոնց պիտի կանգնեցվի դա։ ԿԲ-ն երկու անգամ փորձեց մեծ քանակությամբ դրամ նետել շուկա, բայց դա որևէ օգուտ չտվեց։ Որտե՞ղ ենք մենք կանգնելու. կանգնելու պայմանը Նիկոլ Փաշինյանի գնալն է և խորհրդարանական մեծամասնության կողմից իրավիճակը ճիշտ գնահատելը։ Մենք գնում ենք վերջնական կոլապսի»,- ներկայացրեց պատգամավորը։
Բացի այդ, ըստ Միքայել Մելքումյանի, այս բարոյալքված վիճակը ևս պետք է կանգնեցնել.
«Անգամ այսօր ռազմագերիների հարցի փակ քննարկման ժամանակ Կառավարության ներկայացուցիչ չկար։ Սա էլ ցույց է տալիս, որ կոլապսը շարունակվում է, իսկ իշխանությունը ճշմարտությունն ասելու կամք չունի։ Սա նոնսենս է. կաթողիկոսներ են հանդես եկել Փաշինյանի հրաժարականի պահանջով, մտավորականներն են միացել նույն պահանջին, էլի են հանդես գալու, համայնքների ղեկավարներ են դուրս եկել կենտրոնական իշխանության դեմ։ Համաշխարհային պատմությունում էլ երևի նման դեպք չի եղել, միգուցե սա՞ էլ է հետհեղափոխական պրոդուկտ, երբ դու կարողանում ես իշխանությունը պահել՝ ստի, կեղծիքի և հասարակության պառակտման միջոցով»։
Պատգամավորը նշեց, որ թեև «ֆեյքերի ֆաբրիկան» էլ է փլուզվել, բայց այնուամենայնիվ, քաղաքական մեծամասնությունը չի կանգնում և ամբիոնից ասում՝ այո, պրոբլեմ է եղել, և պետք է այն լուծել կառավարության ղեկավարի հեռացման ճանապարհով։
«Ինչի՞ համար եք կառչել այդ աթոռից, չեմ հասկանում։ Այլընտրանք չկա, քան նրա հեռանալը»,- եզրափակեց խոսքը Միքայել Մելքումյանը։
Հարակից հրապարակումներ`
- Սրանք հանրային պահա՞նջ են, թե՞ ոչ, պարո՛ն Փաշինյան. Նաիրա Զոհրաբյան
- Արավուսից ավելի քան 51 հա սեփական և պահուստային հող մնացել է Ադրբեջանին. պատգամավոր
- Փաշինյանի հրաժարականի հայտարարությանը մեկ օրում միացել է ավելի քան 500 փաստաբան
- Սպիտակ համայնքի ղեկավարն ու ավագանու անդամները միացել են Փաշինյանի հրաժարականի պահանջին
- Վանաձորն ու Հրազդանը միացել են Փաշինյանի հրաժարականի պահանջին
- Ապարանի համայնքապետը և վարչական ղեկավարները ևս պահանջում են Փաշինյանի հրաժարականը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան