Բոլորն, անխտիր, քաղաքական դաշտ եկել են Ղարաբաղով․ Միքայել Մինասյան
«Ինչպես Նիկոլ Փաշինյանը նախապատրաստեց դավաճանությունը, ինչպես ծախեց հայրենիքը», - այս մասին Սուրբ Աթոռում նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան էջում հրապարակել է տեսանյութ՝ նվիրված Արցախին։
«Ղարաբաղ, Լեռնային Ղարաբաղ, Արցախ կամ Արցախի Հանրապետություն։ Այս բառերը մեզ համար չափազանց կարևոր են։ Չկա մի հայ աշխարհում կամ ՀՀ քաղաքացի, որը չունենա ուղիղ ինչ-որ մի կապ այդ բառերի հետ՝ արյունակցական կապ, պատմություն, տրված արյուն, հաղթանակի համար հպարտություն, կորստի համար՝ ցավ։ 1988․-ից Արցախը դարձավ մեր ողնաշարը։ Ես վստահորեն կարող եմ պնդել, որ Հայաստանի 3-րդ հանրապետությունը կառուցվել է Արցախի շուրջ։ Արցախը դարձավ այն ողնաշարը, որն ուղղեց մեր մեջքը։ Բոլորն, անխտիր, քաղաքական դաշտ եկել են Ղարաբաղով․․․»,- նշեց նա։
Միքայել Մինասյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը նույնպես եկավ Ղարաբաղով, ուղղակի հակառակ կողմից։
«Նա եկավ՝ մերժելով Ղարաբաղը»,- նշեց նա ու հիշեցրեց, թե ովքեր են նրա շուրջ հավաքված մարդիկ․
«Փաշինյանը մի անձնավորություն է, որն իր ողջ գիտակից՝ քաղաքական և հասարակական կյանքում մերժել է Ղարաբաղը։ Մերժել է և′ Ղարաբաղը, և′ արցախիզմն այսպես կոչված, որովհետև ամբողջ այդ փաթեթը, որը հայ ժողովուրդը կառուցել է Արցախի շուրջ, Նիկոլ Փաշինյանը մերժել է։ Եվ իր շուրջ հավաքել է մարդիկ, որոնք մերժում էին Ղարաբաղը։ Խնդրում եմ, եկեք ֆիքսենք, որ սորոսականության օֆիցիալ նպատակը Հայաստանում այն է՝ «Հայաստանն է՝ առանց Ղարաբաղի», որովհետև «Հայաստանն՝ առանց Ղարաբաղի» նշանակում է նաև իրենց ընկալումների մեջ, «Հայաստանն առանց Ռուսաստանի» և, դա նշանակում է Հայաստանը մտցնել, այսպես կոչված «գլոբալ աշխարհի մեջ», իսկ «գլոբալ աշխարհի» հետևանքները մենք բոլորս այսօր կրում ենք»։
Ավելի մանրամասն տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին