Նիկոլ Փաշինյան, քեզ է դիմում Ջաբրաիլում զոհվածի այրին, չքվիր
Արցախի պատերազմում զոհված հերոսի այրին դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ կոչ անելով հեռանալ ու չքվել։
«Նիկոլ Փաշինյան,
Քեզ է դիմում Արցախում՝ Ջաբրաիլում այս տարի հոկտեմբերին զոհված Իշխան Պետրոսյանի այրին, ում աղջկան այսօր քո հրամանով բերման ենթարկում ոստիկանության բաժին . . .
Պարզ է, որ գիտակցում ես այս անմեղ հայորդիների մահն ամբողջությամբ քո խղճին է և փորձում ես զոհված հերոսի դստերը, բաժին բերման ենթարկելով, վախի մթնոլորտ տարածելով լռեցնել մեր սգավոր ընտանիքներին։
Հեռացի՛ր, չքվի՛ր , քեզ ամեն օր տեսնելը մեր վիշտն էլ ավելի է խորացնում...
Ուղղակի անձայն չքվի՛ր անհայտացի՛ր փոշիացի՛ր մեր աչքերից...»։