Խայտառակ հայտարարությամբ պանթուրանական ծրագրի կատարման կարևոր կետն ապահովում ենք. Ռ. Մելքոնյան
«Մեր երկիրը կանգնած է մի շարք անվտանգային խնդիրների առջև: Դրանցից առաջինը, կարծում եմ, հոգևոր անվտանգությունն է, որի պահապաններն են նաև մտավորականները»,- մտավորականների կազմակերպած «Ներկա իրավիճակում մտավորականի դերը» խորագրով հավաքի ժամանակ ասաց ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը:
Նա նշեց, որ անցնող տարիներին թերահավատ մոտեցում կար մտավորականության նկատմամբ, բայց ամենակրիտիկական պահերին մտավորականները գտել են ճիշտ ճանապարհն ու հանդես եկել ի պաշտապնություն ազգային արժեքների։
«Մտավորականնների թիրախավորումը զուգակցվում էր նաև ազգային արժեքների դեմ տոտալ հարձակումներով, նույն հայագիտական առարկաների դեմ հալածանքները»,- ասաց Ռ.Մելքոնյանը:
Նրա կարծիքով, մտավորականության համար թիվ մեկ թշնամին դիլետանտիզմն է, տգիտությունը, այն չարիքը, որը համակել է մեր պետական համակարգը, սողոսկել պետական տարբեր համակարգեր, ոլորտներ, այսօր դրա կործանիչ հետևանքները տեսանելի են:
«Տգետների, դիլետանտների հոծ բանակը զբաղեցնում է պատասխանատու պաշտոններ և իրենց բացասական, հանցագործ ներկայությանբ քանդել ու քանդում են այդ ոլորտները»,- ընդգծեց դասախոսը:
Անդրադառնալով իր ոլորտին՝ թուրքագիտությանը, Ռ.Մելքոնյանն ասաց. «Այսօր և 30 տարվա ընթացքում Թուրքիան ու Ադրբեջանը երբևէ չեն փոխել իրենց քաղաքականությունը հայության ու Հայաստանի նկատմամբ, որն ընդգծված թշնամական է: Բայց, չգիտես ինչու, մեզանում կային շրջանակներ, որոնք փորձում էին երկխոսել թուրքերի հետ, փորձում էին ներել նրանց, որոնք ԱԺ ամբիոնից հայտարարում էին, որ կան լավ թուրքեր, ԱԺ-ում իշխող խմբակցության ղեկավարն ասում էր, որ Թուրքիան չի միջամտելու արցախյան հարցին:
Կրթության ոլորտի պատասխանատուներից մեկը խոսում էր, որ չի կարելի այրել Թուրքիայի դրոշը ջահերով երթի ժամանակ, որովհետև դա հանցագործություն է: Այդ նույն անձը որոշում էր չափորոշիչները, որոնցով պետք է դաստիարակվեն սերունդներ: Ես կարծում եմ, որ այս հանցավոր դիլետանտիզմն ուղղակի սպառնալիք է եղել և մնում մեր անվտանգությանը, արտաքին հարաբերություններին»:
Ռուբեն Մելքոնյանի խոսքով, այսօր էլ թուրքական սպառնալիքը չի դադարել և չի էլ դադարելու երբևէ.
«Հայ-թուրքական պատերազմը հազարամյա պատերազմ է, որը սկսել է թուրքերի այս տարածաշրջան մուտքով, ընթացքում անընդհատ տեղի են ունեցել ճակատամարտեր, վերջինն էլ նմանատիպ ճակատամարտ էր, հաջորդող ճակատամարտեր անպայման լինելու են: Թուլացնել զգոնությունը թուրք ու ադրբեջանցու հանդեպ, այն, ինչին հետևողականորեն հարվածում էին վերջին 2.5 տարում, ամենամեծ հանցանք է, որ կարող էին իրականացնել մեր ազգի նկատմամբ:
Թուրքիան փոխել է իր ագրեսիվ տոնայնությունը վերջին մեկ շաբաթվա ընթացքում, որովհետև հասել է իր համար գլխավոր խնդրին՝ Արցախի մեծ մասի օկուպացիային, բայց նրա նկրտումները շարունակում են մնալ ագրեսիվ, ուղղակի ձևակերպումներն են տարբեր: Դրա ամենակարևոր անկյունաքարային հարցը Մեղրիի հարցն է:
Մեղրիով ճանապարհ դեպի Նախիջևան, սա պանթուրանական ծրագրի ամենակարևոր, ամենացանկալի կետն է՝ ցամաքային ճանապարհով Թուրքիան կապել Նախիջևանի հետ, Նախիջևանը՝ ցամաքային ճանապարհով Ադրբեջանի հետ: Ցավոք, այս խայտառակ հայտարարությամբ մենք պանթուրանական ծրագրի կատարման այդ կարևոր կետը ապահովում ենք:
Ես չեմ բացառում՝ Թուրքիան հիմա հայտարարի, որ պատրաստ են բացել Հայաստանի հետ սահմանը, որը մեզ համար սպառնալիք է, որովհետև մենք պատրաստ չենք դրան: Պետք է ի վերջո Հայաստանը երբևէ շփվի Թուրքիայի հետ, բայց հիմա տոտալ անպատրաստ վիճակում ենք: Այսօրվա այդ մատրահրավերները չեն գնահատվում հավուր պատշաճի, որովհետև կա նույն տգետ մոտեցումը, նույն մեծամիտ դիլետանտիզմը»:
Նա շեշտեց՝ հանցավորությունն ու տգիտությունը պետք է չեզոքացվի նաև քաղաքական հարթակում:
Հարակից հրապարակումներ`
- «Իմ քայլ»-ի ձեր պատգամավորները հարկ չեն համարում քննարկել Մեղրիի վրայով անցնող ճանապարհի հարցը. Էդմոն Մարուքյան
- Միքայել Մինասյան. Նիկոլը հիմա հանձնում է Արցախը, հետո՝ Մեղրիով, հանձնելու է Սյունիքը
- Մեղրիի հետ կապված խնդիրը հնարավոր է լուծել միայն հանրաքվեի միջոցով․ Ա․ Ղազարյան
- Ավետիք Իշխանյան. Ակնառու է, որ վարչապետը նպատակ է դրել հասել Մեղրին հանձնելու
- Միրաքյան. Մեղրիով Նախիջևանը կապվում է Ադրբեջանի հետ, այսինքն Հայաստանը շրջափակում են նաև հարավից
- Միքայել Մինասյան. Սա՞ էր ձեր պատկերացրած «Նոր Հայաստանը»՝ առանց Արցախի, առանց Մեղրիի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան