ՍԴ-ում Քր. Օր.-ի 300.1-ին հոդվածի` Սահմանադրության համապատասխանության հարցը կորոշվի հաջորդ տարվա մարտին
Ռոբերտ Քոչարյանի և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումները Սահմանադրական դատարանում կքննարկվեն հաջորդ տարի։ Այս մասին ասված է ՍԴ պաշտոնական էջում հրապարակված աշխատակարգային որոշման մեջ։
Սահմանադրական դատարանը Ռոբերտ Քոչարյանի և Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումների հիման վրա՝ ՀՀ ՔՕ 300․1 հոդվածի սահմանադրականության համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ դատաքննությունը նշանակել է 2021թ․-ի մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին։
ՍԴ-ի աշխատակարգային որոշմամբ այս գործով զեկուցողներ են նշանակվել ՍԴ դատավորներ Ա․ Թունյանը, Ա․ Խաչատրյանը, Ե․ Խունդկարյանը, Է․ Շաթիրյանը և Ա․ Վաղարշյանը։
Հարակից հրապարակումներ`
- ՍԴ-ն քիչ անց կսկսի քննել Քր. Օր.-ի 300.1 հոդվածի սահմանադրականությունը
- ՍԴ-ն կվերսկսի «300.1-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը
- Սևակ Թորոսյան. Պետք է պարզապես 300.1 հոդվածը ջնջվի Հայաստանի քրեական օրենսգրքից
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները