Սպիտակ համայնքի ղեկավարն ու ավագանու անդամները միացել են Փաշինյանի հրաժարականի պահանջին
Լոռու մարզի Սպիտակ համայնքի ղեկավար Գագիկ Սահակյանը ավագանու անդամների հետ միացել է Փաշինյանի հրաժարականի պահանջին:
«ՍԻՐԵԼԻ ՛ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐ
Մենք՝ Սպիտակ համայնքի ղեկավար Գագիկ Սահակյանս, համայնքի ավագանու անդամներ Կարեն Մխիթարյանս, Մկրտիչ Շուշանյանս, Սարգիս Թամամյանս, Գրիգոր Նազարյանս, Տիգրան Հակոբյանս, Համլետ Պողոսյանս, վերլուծելով մեր երկրում առկա ներկայիս վիճակը, աղետալի վտանգները, այն է՝
✔Անհեռատես քաղաքականություն
✔Տապալված դիվանագիտություն
✔Պարտված պատերազմ
✔Կապիտուլացիոն հայտարարություն կոչված անորոշ փաստաթուղթ
✔Մեր զավակների արյան գնով պաշտպանած հայրենիքի կորսված մաս
✔Վտանգված, անորոշ ու անհուսալի հայրենիքի սահմաններ
✔Հարյուրավոր գերիներ ու անհետ կորածներ, բազմաթիվ զոհեր ու վիրավորներ
✔Հայրենիքի ավերված բնակավայրեր ու հազարավոր փախստականներ
✔Արժեքների փոխակերպում և ապազգային արժեքային համակարգ
✔Ապագայի նկատմամբ հավատի կորուստ
✔ Այս ամենի հետ ՝ մեղավորների և դավաճանների նկատմամբ խիստ հակասական մեկնաբանություններ (և սա դեռ ամբողջը չէ),
միանում ենք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին և կոչ անում նաև մեր համաքաղաքացիներին միանալ հրաժարականի պահանջին և հայրենիքի առջև ծառացած լրջագույն ու չափազանց բարդ խնդիրները լուծելու նպատակով ազգային համաձայնության կառավարություն ձևավորելու նախաձեռնությանը: Կառավարություն, որը կազմված կլինի հայրենիքի ճակատագրով մտահոգված գործիչներից, պրոֆեսիոնալ մասնագետներից, կհամախմբի հասարակությունը, որն իզորու կլինի հնարավոր սեղմ ժամկետներում կազմակերպել ու անցկացնել ազատ, արդար ընտրություններ և կգործի հանուն Հայաստանի և Արցախի ժողովրդի»,- նշված է համայնքապետարանի ֆեյսբուքյան էջում տեղադրված հայտարարության մեջ:
Հարակից հրապարակումներ`
- Ապարանի համայնքապետը և վարչական ղեկավարները ևս պահանջում են Փաշինյանի հրաժարականը
- Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին միացել են Ախուրյան, Հովտաշեն, Մարմաշեն համայնքները
- Դավիթ Համբարձումյանը կոչ է անում մյուս համայնքներին էլ միանալ Փաշինյանի հրաժարականի պահանջին
- Սյունիքի համայնքների ղեկավարներն ու ավագանու անդամները պահանջում են Փաշինյանի հրաժարականը
- Ավշարի համայնքապետարանը, համայնքի ղեկավարի գլխավորությամբ և Քասախի համայնքի ղեկավարը պահանջում են Փաշինյանի հրաժարականը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան