Քաղաքացիները և տնտեսվարողներն այսուհետ պարտավոր են վճարել դրենաժներ ջուր բաց թողնելու համար
«Լիազոր մարմինը կառավարության հաստատած կարգով ապահովելու է ցամաքուրդային (դրենաժային) համակարգերից օգտվելու համար վճարովի ծառայությունների մատուցման պայմանագրերի կնքումը և վերահսկելու է օրենքով սահմանված պահանջների կատարումը»,- ԱԺ այսօրվա նիստում հայտնեց Ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանը՝ ներկայացնելով Ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացուներ կատարելու մասին նախագիծը:
Ջրային կոմիտեի նախագահի խոսքով, համապատասխան լրացումները կատարվելու են օրենսգրքի 12-րդ հոդվածում, որը լրացվելու է 18-րդ կետով:
Կարեն Սարգսյանը հայտնեց, որ մյուս լրացմամբ նախատեսվում է, որ կառավարությունը մինչև 2021 թվականի հունվարի 1-ը հաստատելու է ցամաքուրդային (դրենաժային) համակարգերից օգտվելու կարգը և ծառայությունների մատուցման վճարի չափը, ինչպես նաև այդ համակարգերից օգտվելու օրինակելի պայմանագրի ձևը:
Ըստ Սարգսյանի, փոփոխության մյուս կետով սահմանվում է, որ 2021 թվականի հունվարի 1-ից հետո ցամաքուրդային համակարգերը շահագործող կազմակերպության և այդ համակարգերից օգտվող սուբյեկտների միջև փոխհարաբերությունները ենթակա են կարգավորման ցամաքուրդային համակարգերից օգտվելու կարգով:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում