Անհնազանդության ակցիայի մասնակիցներն ահազանգում են սադրիչների ու սադրանքների մասին
«Նիկոլ դավաճան», «Նիկոլ դավաճան» կարգախոսներով Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիաներ են իրականացվում ոչ միայն Երևանում, նաև մարզերում:Արտաշատում սադրում, հրահրում, քաշքշում են խաղաղ ակցիայի մասնակիցներին:
Ակցիայի ժամանակ մասնակիցներից մեկը հայտարարեց. «Իշխանության կողմից ուղարկված մի խումբ սադրիչներ փորձում են խոչընդոտել մեր ակցիան: Մենք մեր քաղաքացիներին կոչ ենք անում չտրվել Նիկոլ Փաշինյնի սադրիչների սադրանքներին»,-ասաց ակցիայի մասնակիչներից մեկը:
«Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանն ասաց՝ ով իրենց խանգարում է իրականացնել ակցիա, պատասխան են տալու:
«Դավաճանին հեռացնելու ենք: Նիկոլ Փաշինյանին հնարավորություն էր տրվել հեռանալ, բայց շարունակում է կառչած մնալ վարչապետի աթոռից»,- հայտարարեց նա:
Ոստիկանները սկսեցին քաղաքացիներին բռնի ուժ գործադրելով բերման ենթարկել:
«Գնացեք առաջնագիծ՝ այդքան տղա եք »,- դիմելով ոստիկաններին՝ ասում են բերման ենթրակվող քաղաքացիները:
Հարակից հրապարակումներ`
- Քաղաքացիները փակել են նաև Արշակունյաց պողոտան
- Երևանում անհնազանդության ակցիաներ են սկսել. Մաշտոցի պողոտան փակ է
- Հայրենիքի փրկության շարժման իրավական հանձնախումբը ոստիկաններին է դիմում
- Իշխան Սաղաթելյան. Այս պահից ազատ եք խաղաղ քաղաքացիական անհնազանդության բողոքի ակցիաներ անելու համար
- Ոստիկանություն. Չխանգարենք հանրային համաձայնության կայացմանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան