Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան փորձում է պահպանել մարզաձևն օլիմպիական խաղերի ծրագրում
Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան ամեն ջանք գործադրում է, որ մարզաձևն իր տեղը պահպանի Փարիզի օլիմպիական խաղերի ծրագրում: Այդ մասին հայտնել է IWF-ն, փոխանցում է ՀԱՕԿ-ը։
Ավելի վաղ ՄՕԿ-ը որոշել էր 2024-ի խաղերում ծանրորդների թիվը նվազեցնել-հասցնել 120 -ի: Մինչդեռ Տոկիոյի ծանրահարթակում հանդես կգան 190 մարզիկներ:
Խթանիչ չօգտագործածները շարունակում են մեծ գին վճարել վատ կառավարիչների և այն երկրների մարզիկների պատճառով, ովքեր զարտուղի, հեշտ ուղիներով են Պեկինի /2008թ․/ և Լոնդոնի /2012թ․/ խաղերում հաջողության հասել։ Անկախ փորձագետների շնորհիվ արդեն բարեփոխման աշխատանքներ են կատարվում։ Ֆեդերացիան հույս ունի, որ կկարողանա բավարարել ՄՕԿ-ի չափանիշները Փարիզի օլիմպիական խաղերի ծրագրում մնալու համար։
IWF-ի գործկոմը հոկտեմբերին կազմակերպության ղեկավարի պաշտոնակատար է նշանակել բրիտանացի Մայք Իրանին: Այդ պաշտոնում նա փոխարինել է ամերիկացի Ուրսուլա Պապանդրեային, որը ժամանակավորապես ղեկավարում էր ֆեդերացիան Թամաշ Այանի հեռանալուց հետո:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները